Սկանդալ Գերմանիայում․ հիվանդանոցներից մեկի այցելուները վարակվել են հեպատիտ C-ով
Գերմանիայում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ երկրի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկի այցելուները վարակվել են հեպատիտ C-ով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Մինչ այսօր 12 հիվանդի մոտ է հաստատվել վարակված լինելը, սակայն այս վտանգավոր վիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 700-ի: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բոլոր այդ մարդիկ վարակվել են վիրահատության ժամանակ, իսկ բոլոր վիրահատություններին մասնակցել է նույն բժիշկ-անեսթեզիոլոգը, ով հիվանդանոցում աշխատում է մոտավորապես մեկ տարի:
Կատարվածի շուրջ կարծիքները տարբեր են. մի մասի կարծիքով` բժիշկն ինքն էլ չի իմացել, որ հեպատիտ C-ի կրող է, մյուսներն էլ պնդում են, որ իմացել է, քանի որ դեղորայքային բուժում է ստանալիս եղել և հիվանդներին դիտմամբ վարակել է: Գործի վերաբերյալ քննություն է տարվում: