Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Փարիզում․ պատճառն Առաջին աշխարհամարտն է
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը Փարիզ կատարելիք այցի ժամանակ կհանդիպի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ntv-ից։
Երկու նախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Փարիզում՝ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-րդ տարվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում:
Պուտինն ինքը երեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է Ամերիկայի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: