Ցուցակը կգլխավորեմ ես. ՀՀԿ-ից մեր ցուցակում կարող են լինել 2-3 դեմքեր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Իմ ունեցած տեղեկություններով՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներն իրենց նախկին գործընկերների հետ աշխատել են, որ չգան քվեարկության: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրապետականների խոսքին, թե իրենք այլևս մեծամասնություն չեն և իրենց ձայնն այլևս որոշիչ չէ:
Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում հնարավոր է լինեն Հանրապետականներ. «Կարող են լինել 1,2,3 դեպքեր, երբ Հանրապետականները հայտնվեն ՔՊ ցուցակում»,- նշեց Փաշինյանը: