Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցում
Հասարակություն

Քանի եգանը կա, քեռին հա էլ կոնֆետ է ուտելու. արդարադատությունը Մարտի 1-ի գործով խորհրդավոր կերպով շրջանցում է Մովսես Հակոբյանին

Մարտի 1-ը ցավոտ թեմա է Հայաստանի և հայերի համար։ Այն մեծագույն խարան է մեր երկրի վարկանիշի վրա և դրա բացահայտումը եթե ոչ այսրոպեական, ապա առաջնային խնդիր է։ Օր օրի բացահայտման պահանջն ավելի է մեծանում, քանի որ իշխանության ղեկին է Մարտի 1-ի միջով անցած և հեղափոխական ճանապարհով իշխանություն վերցրած Նիկոլ Փաշինյանը։

Եթե նման մութ գործերը չբացահայտվեն և դրանց շրջանակներում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ չհայտնվեն բանտերում, ապա Փաշինյանի հեղափոխությունը կկորցնի իր արժեքը։

Գործադիրի ղեկավարն այսօր մի կրկեսային բեմադրության էր Ազգային ժողովում, բարդ էր հասկանալը, ով էր դեմ և ով՝ կողմ, որովհետև կողմ քվեարկողը դեմ էր, դեմ քվեարկողը՝ կողմ, բայց ինչևէ. հարթակ կար, ուր Փաշինյանը բարձր ամբիոնից երկրի կարևոր հարցերին գնահատականներ էր տալիս։ Հնչեցրեց նաև միտք, որ Մարտի 1-ի գործը մինչև վերջին անկյունը բացահայտվելու է, ապա կոչ արեց հոգեբանորեն պատրաստվել բացահայտմանը։

Հաշվի առնելով հանգամանքը, որ Փաշինյանը մի բան ասում է, մեկ այլ բան տեղի է ունենում՝ կասկածները մի փոքր շատ են, որ իր ուժը «կպատի» Մարտի 1-ը բացահայտելու հարցում, մանավանդ, երբ դիտարկվում է դատաիրավական ոլորտում իր կադրերի որակը։

Իհարկե, ցավալի թեմա էլ կա՝ այն, որ նոր իշխանությունների մեջ էլ կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ ազգակցական, քավոր-սանիկական կապեր ունեն և հանուն իրենց բարեկամի՝ ստվեր են նետում ամբողջ գործի բացահայտման վրա։ Այդպիսին է ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Շատ են խոսում այն մասին, որ նա այդքան էլ լուրջ դեմք չէ վարչապետի կաբինետում, և որ միջազգային հարթակներից արդեն նամակներ են գալիս անվստահության բովանդակությամբ, բայց դրան զուգահեռ՝ «Իրատեսը» գրում է այն մասին, որ նա հասցրել է բարեխոսել Արցախի պաշտպանության երբեմնի նախարար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի համար: Եթե հիշում եք՝ Հակոբյանի քրոջ որդին է Գրիգորյանը։ Նա գործի շրջանակներում փորձել է «մաքրել» քեռուն բոլոր կարգի «մեղադրանքներից»։

Հիշենք՝ Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Օգանովսկին Մարտի 1-ի գործով կանչվել էր հարցաքննության և հարց էր տվել քննիչին, թե ինչու են իրեն կանչել հարցաքննության և ոչ Պաշտպանության նախարար Մ. Հակոբյանին, որի հրամանի ներքո գործել է ինքը։

Հետաքրքրական է՝ Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը վայելող Մովսես Հակոբյանի կողքով դեռ երկա՞ր ժամանակ է արդարադատությունն անցելու, թե՞, այնուամենայնիվ, ինքը ևս առնվազն հարցաքննության կենթարկվի, ապա արդեն պատասխանատվության, թե՞ ամեն դեպքում Արմեն Գրիգորյանը կկարողանա հովանավորել նրան՝ հերիք չէ՝ ազատել գլխացավանքներից, մի բան էլ՝ առանց պաշտոն չթողնել։

Մ. Հակոբյանը պաշտոնավարման օրերին «մեղադրվում» էր նաև լրջագույն բիզնես-հետաքրքրություններ ունենալու մեջ. ըստ մամուլի՝ «ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում են 3-4 ընկերություններ, որոնք բոլորն էլ պատկանում են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին»։

Բայց այս փաստը ևս նոր իշխանությունները չնկատելու են տալիս։

NEWSPRESS.am