Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցում
Քաղաքականություն

«Ձեռքերը մաքուր» Վանոն սպասում է Նիկոլի ձեռքին

Գրող, հրապարակախոս, ՀՀ նախկին ոստիկանապետ Վանո Սիրադեղյանը Հայաստան չի վերադառնում, քանի որ հույս է փայփայում, որ հեղափոխությունից հետո իր վրայից կհանվեն մեղադրանքները և Հայաստանի հողը կտրորի հանգիստ խղճով և վստահ հույսով, որ ճաղերի հետևում չի հայտնվի:

Սակայն, ինչպես ասում են, Վանո Սիրադեղյանը դեռ միայն հույս ունի, քանի որ ո՛չ նոր իշխանության ներկայացուցիչների, ո՛չ այդ իշխանության ղեկավարի կողմից չի եղել որևէ արտահայտություն, որը գուցե Վանո Սիրադեղյանի համար ճանապարհ բացեր դեպի Հայաստան:

Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը վարչապետի պաշտոնակատարին ասաց, որ արդեն հինգ ամիս է՝ նրա հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, բայց իր ընկեր Վանոն Հայաստանում չէ՝ ակնարկելով Փաշինյանից լսել դիրքորոշում Վանո Սիրադեղյանի վերաբերյալ: Բայց արի ու տես՝ ինչպես ամեն տեղ, այստեղ ևս՝ Նիկոլը կարողացավ «սղղացնել» այն պատասխանը, որն ամենաքիչը կհետաքրքրեր հարց ուղղողին՝ խնդրի լուծումը բարդելով իրավաբանության վրա:

Նույն պատասխանը նա տվեց նաև լրագրողների հետ ճեպազրույցում:
«Դա իրավական խնդիր է և իրավաբանորեն պետք է լուծվի: Որպես մի մարդ, որ եղել եմ ընդհատակում, եղել եմ բանտում, կարող եմ ասել, որ բանտում գտնվելու վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակում»,- ասաց նա:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր պատասխանատվության տիրույթից դուրս դրեց Վանոյի հարցը, որը վերջին շրջանում հաճախակի է հայտնվում մամուլի էջերին:

Այլ հարց է, թե ինչո՞ւ, որքանո՞վ ձեռք չի տալիս Վանոյի ներկայությունը Հայաստանում և ինչ վտանգ է զգում Նիկոլը:

Հենց այս առկախված հարցն է գալիս ապացուցելու, որ վտանգ ու վախ, այնուամենայնիվ, Նիկոլն ունի՝ հաշվի առնելով Վանոյի տեսակն ու վերջին շրջանում ակտիվացած խոսակցությունները, որ այս իրավիճակում երկրին նաև Վանոն է պետք: 

Թե Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Վանո Սիրադեղյանը Հայաստանում հայտնվելուց հետո որ բևեռում կհայտնվի՝ բնականաբար, հուզում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արդեն նախկին թիմակից Նիկոլին, ով գուցե չհանդգնի «ձեռքերը մաքուր» 18 տարի հետախուզման մեջ գտնվողին ձեռք մեկնել: Իսկ թե ինչու, պետք է հարցնել և պատասխան պահանջել հենց Փաշինյանից:

NEWSPRESS.am