Նման արտահայտությունը այդ ապագա մեղադրյալ-պատգամավորը հեշտությամբ կօգտագործի իր պաշտպանության համար
Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր ԱԺ ամբիոնից վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե առաջիկայում խոշոր կոռուպցիոն գործ է բացահայտվելու ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի վերաբերյալ: Վարոսյանը գրել է.
««Պատգամավոր կա, որի հանցանքը 100% ապացուցված է, ու նա շուտով կկալանավորվի» արտահայտությունը սխալ է և անթույլատրելի։ Նման արտահայտությունը այդ ապագա մեղադրյալ-պատգամավորը հեշտությամբ կօգտագործի իր պաշտպանության համար, կհիմնավորի, որ այդպես խախտվել է իր անմեղության կանխավարկածն ու ճնշում է գործադրվել նախաքննական մարմնի ու դատարանի վրա»։