ՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել է
Վազող տողեր

Նախորդների պես՝ «մեր դեմ խաղ չկա» ասելով ու «շեֆի ընկերը» լինելով, «քարուքանդ» են լինում. Թորոսյանի ընկերը խփել է իր աշխատակցուհուն (տեսանյութ)

«... ես կարող եմ իմ անունից ասել, որ մենք իշխանության մաս ենք կազմում ընդամենը երկրում դրական փոփոխություններ անելու համար և ոչ թե ինչ-որ բան գտնելու կամ կորցնելու։ Մեզ այլ բան կառավարությունում չի պահում պարզապես»։

Այս խոսքերը մի առիթով հնչեցրել է ո՛չ ավել, ո՛չ պակաս, ՀՀ առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանը: 

 

Սա, իհարկե, ծափողջույնների արժանի հայտարարություն է, եթե չնայենք նաև մեդալի մյուս կողմը: Իրականում այս ոլորտի «դրական փոփոխությունները» միայն Արսեն Թորոսյանին ու նրա մերձավորներին են տեսանելի. նրանց համար, ինչպես ասում են, «կանաչ լույս է վառվել», քանի որ մեկը մյուսի հետևից, Թորոսյանի թեթև ձեռքով պաշտոն են ստանում: Ու այնպիսի տպավորություն է, որ հենց այս հարցերն են Թորոսյանին «կառավարությունում պահում»:

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի նորանշանակ տնօրեն Նարեկ Վանեսյանն, օրինակ, այս պաշտոնը զբաղեցրել է միայն այն բանի համար, որ Թորոսյանի ընկերն է:

Իր նշանակման օրից 35-ամյա այս երիտասարդը միայն լարվածություն է առաջացրել ու հայտնվել սկանդալների կենտրոնում: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց երեկ էլ նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) սկանդալ է սարքել:

Նրա ցինիզմը հասել է այն աստիճանի, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդարտեցման կոչերին ի պատասխան՝ ասել է, թե «մեր դեմ խաղ չկա, նախարարն իմ ընկերն է, ինչ անում եմ, լավ եմ անում»:

Նրա ամենաթողությունից վրդովված դասախոսները և ուսանողները նամակ են ուղղել նախարարին, որպեսզի վերջինս տեր կանգնի իրավիճակին:

Արսեն Թորոսյանն արձագանքելով նամակին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դեռ կերևա, թե Թորոսյանն ինչպես կպարզի «բարձրացված հարցի հանգամանքերը», ու արդյոք կսանձի՞ իր ընկերոջը, թե կհավատա նրա «արդարացումներին»... չի բացառվում, որ Նարեկ Վանեսյանը կամ հերքի տեղի ունեցածը, կամ արդարացնի իր պահվածքը, եթե իհարկե չկան ձայնագրություններ կամ տեսագրություններ:

Մյուս կողմից էլ՝ թերևս նույնիսկ տեսագրության դեպքում չի բացառվում, որ Թորոսյանը հանուն իր ընկերոջ «դրական փոփոխության ու բարօրության» ձայն չհանի ու աչք փակի կատարվածի վրա, ինչպես դա եղավ սրանից մոտ 2 ամիս առաջ:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Վանեսյանն անհարգալից վերաբերմունք ցուցաբերում իր աշխատողների նկատմամբ, նա ոչ միայն գոռում է աշխատողների վրա, այլև հարվածում աշխատակցուհու դեմքին ու բրթբրթում նրան: Այս տեսանյութը համացանցում հայտնվել է դեռ օգոստոսի 29-ին, սակայն մեր «ամենահումանիտար» նախարարը մատը մատին չի տվել «հանգամանքները պարզելու» և իր արարքի համար Վանեսյանին անձամբ «թաթալոշելու» համար:

Եթե Թորոսյանը կասի, թե չի տեսել այդ տեսանյութը, ապա դա խոսում է ոլորտի նկատմամբ ունեցած նրա անտարբերության մասին, քանի որ տեսանյութը երկու ամիս է՝ արդեն պտտվում է համացանցում, և հնարավոր չէր, որ դա անցներ իր քթի տակով՝ աննկատ մնալով: Հատկապես որ Ֆեյսբուքի սիրահար նոր իշխանության այս ներկայացուցիչը միշտ առցանց է:

Իսկ եթե տեսել է, բայց չի արձագանքել, ապա դա ավելի վատ է, քանի որ նա անարդար է իր իսկ ղեկավարած համակարգի նկատմամբ: Արդար կլիներ այն ժամանակ, երբ Թորոսյանը մի կողմ դներ ընկեր-բարեկամ-մերձավոր հասկացողությունները և կարողանար լիարժեք պատժել կարգազանցներին:

Թորոսյանն իր ընկեր Նարեկի համար ավելի լավ գործ արած կլիներ, եթե նրան ոչ թե նշանակեր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն, այլ հոգեկան առողջությունը բուժելու համար գրանցեր նրան այդ կենտրոնում: Քանի որ միայն հոգեկան խնդիրներ ունեցող ու անառողջ մարդը կարող է աշխատողի, այն էլ կին աշխատողի վրա գոռալ ու ձեռք բարձրացնել:

Ինչո՞վ եք տարբերվում դուք նախորդներից, եթե «մեր դեմ խաղ չկա»-ն դարձրել եք կարգախոս,ու շեֆը ձեր ընկերն է... Ինչպես կասեր վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը՝ ձեր նմաններն են «քարուքանդ լինում»՝  քարուքանդ անելով երկիրը...

Արմինե Մկրտումյան