Քաղաքական կոնսենսուս չկա և չի լինելու. Աշոտյանի ելույթը Եվրախորհրդարանում (տեսանյութ)
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Եվրախորհրդարանում իր ելույթի տեսանյութը և կից գրել.
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին ելույթս համառոտ՝
1. ԸՕ-ն մշակվել է առանց խորհրդարանական ուժերի ներգրավման։
2. Այն չի ենթարկվել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության։
3. Վենետիկի հանձնաժողովի նախագահը չի ողջունում ԸՕ էական փոփոխությունները ընտրությունների նախաշեմին։
5. Պատգամավորների վրա ճմշումներ են գործադրել այն անցկացնելիւ համար։
6. ԸՕ- ի անփառունակ տապալումից հետո իշխանությունները կրկին փորձում են այն անցկացնել։
7. Քաղաքական կոնսենսուս չկա եւ չի լինելու»։