Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցում
Քաղաքականություն

Պատին ծեփել ու ասֆալտին փռել «անհնազանդ» կապանցիներին. Փաշինյանի «սրտին ծանր է նստել»

Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին ու նրա հնչեցրած «թեզերին» թերևս կարելի է անդրադառնալ տարբեր կողմերից ու տարբեր գնահատականներով: Սակայն դրան մեկ բառով որակում տալով՝ կարելի է ասել, որ նրա հայտարարությունները հիմնավորումներ չունեին: Ավելի ճիշտ՝ դրանք շատ թույլ էին արտահայտված, այնքան թույլ, որ կարող էին համոզել միայն Փաշինյանին անվերապահորեն ու, ինչպես ինքն է ասում, աներկբա հավատացողներին:

Երկրում տիրող իրավիճակի տարբեր դրսևորումներից ու երևույթներից այս պահին թերևս առանձնացնենք ՏԻՄ ընտրությունների հետ կապված նրա հայտարարությունը:

Որքան էլ Փաշինյանն առաջին պահերին ասաց, թե Կապանի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ արդար է ընթացել, այնուամենայնիվ, իրականում արդյունքը նրա «սրտին ծանր է նստել»:

ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նա առիթը բաց չթողեց իր վիրավորված ինքնասիրությունն ու «ես»-ը ցույց տալու համար (քանի որ իր՝ ՔՊ կուսակցության ներկայացուցիչն այդ տարածքում պարտվել էր):

Նա այս երևույթն անվանեց ՀՀԿ-ի ռևանշ ու, իր պատկերացմամբ, հիմնավորեց.

«Սա արվում էր նրա համար, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և նրանց հետ ասոցացվող ուժերի և անձանց շրջանում հանկարծակի հույս ծագեց, թե ռեյտինգային ընտրակարգը նրանց կարող է շանս տալ առաջիկա արտահերթ ընտրություններին հասնել ռևանշի: Իսկ պատճառը պետք է ուղիղ կապել Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ»։

Նախ, չի քննարկվում այն, որ այսկերպ, փաստորեն, ամբողջ Հայաստանի տարածքով Փաշինյանը փորձում է իր կուսակցության իշխանությունը պահել, ինչպես և ՀՀԿ-ն էր անում: Իսկ հետո, ռեյտինգային ընտրակարգի մասին խոսելիս, արդար ու ճիշտ կլիներ, եթե Փաշինյանը խոսեր նաև Երևանի, Էջմիածնի, Արմավիրի ու հատկապես Հրազդանի ընտրությունների մասին, որտեղ անցան ՔՊ-ական թեկնածուները:

Երևանում ընտրեցին Հայկ Մարությանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, Էջմիածնում ընտրեցին Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Դիանա Գասպարյանին: Հրազդանում ընտրեցին Սևակ Միքայելյանի՞ն, թե՞ նրա հորը՝ ազատամարտիկ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանին....

Ու քանի որ կապանցիները կարողացան «ձերբազատվել ՔՊ-ի տիրապետությունից», ուստի Փաշինյանն այժմ փորձում է իր իշխանական ճնշումները գործադրել Կապանում: Նա որոշել է ուժային կառույցները կենտրոնացնել Սյունիքում: Ու սրա համար ամենևին էլ հիմնավոր չեն նրա հայտարարությունները, թե Սյունիքում «հին ընտրական մշակույթ է», և որ ինքը պետք է այդ մշակույթից «ազատագրի» Սյունյաց երկիրը:

Իրականում կապանցիներն իրենք իրենց ազատագրեցին իրենց գլխին կախված ու սպառնացող վտանգից՝ միակուսակցական իշխանությունից, և հենց սա է վրդովվել Փաշինյանին: Դե իհարկե, կատակ բան չէ՝ ժողովրդի ընտրյալ վարչապետի առաջադրած թեկնածուն չի ընտրվել: 10 000 կարգազանց կապանցի հանդգնել է իր քվեն տալ մեկ այլ՝ ոչ ՔՊ-ական թեկնածուի: Սա թեթև ակնարկ է այն մասին, որ Փաշինյանն այնքան էլ ժողովրդի ընտրյալը չէ, եթե միայն մեկ քաղաքում այդքան մարդ դեմ է իր թեկնածուին:

Ու ինչ է հայտարարում Փաշինյանը՝ այն մարդը, ով հայ հասարակությանն իբրև թե տարել է դեպի արդարություն, ազատություն և փրկել միակուսակցականության ճիրաններից: Նրա համոզմամբ՝ Սյունիքում հեղափոխություն չի եղել.

«Իմ համոզմունքը հետևյալն է՝ Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական, ժողովրդական իշխանությունը: Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա: Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի, աներկբա, պետական ժողովրդական իշխանություն, ու սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ ազգային անվտանգության կարևորագույն հիմնահարց...»:

Ասացե՛ք խնդրեմ, սա բռնապետի՞ ելույթ է, թե՞ ժողովրդի ընտրյալի... Հիշեցրե՛ք խնդրեմ՝ ո՞րն էր Փաշինյանի հեղափոխության նպատակը, եթե ոչ ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքի վերականգնումը: Իսկ մի՞թե Կապանի՝ իր ազատ կամքն արտահայտած 10 000 քաղաքացին ժողովո՞ւրդ չէ, թե՞ արդեն իրավիճակ է փոխվել և Փաշինյանը ո՛չ թե ժողովրդի կամքն է կատարում, այլ իր կամքն է թելադրում ժողովրդին՝ տվյալ դեպքում կապանցիներին պարտադրելով ընդունել «ժողովրդական իշխանության» թեկնածուին...

Հետաքրքիր է՝ այս բորբոքված ելույթի ժամանակ անցա՞վ Փաշինյանի մտքով հանձնարարել, որպեսզի ուժային կառույցները «պատին ծեփեն, ասֆալտին փռեն ու դատարանի ծակը կոխեն» անհնազանդ կապանցիներին, թե՞ դեռ ժողովրրդի հետ կապված «ծրագրեր» ունի...

Արմինե Մկրտումյան