Ջոն Բոլտոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Թրամփի խորհրդական Ջոն Բոլտոնի հետ բանակցությունները դրական մթնոլորտում են անցել: Հիշեցնենք, որ վերջինս Երևանում է գտնվում:
«ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում:
Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է Փաշինյանը: