Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցում
Տնտեսություն

«Իսկ ո՞վ ասեց, որ թույլ ենք տալիս ներկրեն». նախարարը վերահաստատեց՝ նախարարությունը «տկար է»

Որևէ մեկը որևէ մեկի վրա «չի գցում». օրենքն է արգելում աջ ղեկով մեքենաների ներկրումը: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տրանապորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով աղմկահարույց օրենքին, որի հետևանքով տասնյակ ներկրողներ՝ իրենց1000-ից ավելի մեքենաներով, կանգնել են փաստի առաջ: 

«Հարցը ԵՏՄ տիրույթում չէ: Հայաստանի Հանրապետության օրենքների տիրույթում է և այդ օրենքն ընդունվել է ԱԺ-ի կողմից»,- ասաց Արշակյանն՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք հնարավոր չէ՞ , ԵԱՏՄ-ի հետ քննարկումների արդյունքում, թեկուզ  բացառության կարգով, թողնել չեզոք գոտում կայանված մեքենաների ներկրումը:

Նախարարը նշեց, որ հանդիպումների շարք է նախատեսվում այն մարդկանց հետ, ովքեր առաջարկում են օրենքը փոխել. «Ես այսօր իմացա, որ իրենց պահանջը հստակեցրել են և ասում են, որ առաջարկում են, որ աջ ղեկի ներմուծումն ուղղակի թույլատրվի և վերջ: Այդ առումով վաղվանից սկսելու են քննարկումներ»:

Հարցին էլ, թե անընդհատ ասվում է, որ ճանապարհները ձախակողմյան երթևեկության համար են նախատեսված, հիմա եթե թույլ է տրվում աջակողմյան մեքենաների ներկրումը, ճանապարհները հարմարեցված են դառնում, նախարարը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասեց, որ թույլ ենք տալիս կամ հարմարեցված են: Ես ասում եմ, որ տեղի ունենալու քննարկումներ»,- նշեց նա:

«Սկզբնական օրենսդրական նախագծում եղել է հետևյալը, որ նրանք, ովքեր ունեն աջակողմյան ղեկով մեքենաներ ՀՀ-ում գրանցված, չեն կարող վերավաճառք կատարել, այսինքն՝ օտարել իրենց գույքը, և դրա շուրջ ծագել էր դիմադրություն: Այդ դիմադրության անդամներից մեկն էլ ես եմ եղել, այսինքն՝ ես համաձայն չեմ եղել այդ օրենքի նախագծին: Այդ օրենքի դրույթների մեջ նաև եղել է կետ, որ մինչև հոկտեմբերի 1-ն արգելք է դրված եղել: Մաքսային միության պայմանագրում կա հետևյալ կետը, որ լոկալ երկրները կարող են սահմանափակումներ մտցնել 6ամսից ոչ ավելի, եթե դա հակասում է միջազգային այդ պայմանագրին: Սակայն այնտեղ կա նաև կետ, որ դա չի վերաբերում տեխնիկական սահմանափակումներին, այդ թվում՝ աջ ղեկի: Այսինքն՝ սկզբում որոշել են, որ 6 ամիսը մեկ կարգելեն, հետո տեսել են, որ այդ սահմանափակումը տեխնիկականին չի վերաբերում և հանել են ժամկետը: Դա տեղի է ունեցել ԱԺ մտնելու ժամանակ: Բայց մինչև այդ այն արգելքները, ըստ որոնց՝ մարդը չի կարող իր գույքն օտարել, հանված է եղել, և շարժման մասնակիցները, այդ թվում՝ ես, մեծապես բավարարված ենք եղել»,- ասաց նախարարը:

Արշակյանը մի քանի անգամ շեշտեց, որ օրենքն արգելում է ներկրումը՝ որպես տրանսպորտային միջոց, իսկ բողոքի ակցիան իրականացնողները ոչ թե «քաղաքացիներ չեն, այլ բիզնեսմեններ»: Նա հարցրեց լրագրողներին, թե ի՞նչ կանեն իրենք, եթե ինքը, ասենք, լինելով բիզնեսմեն, 100 մեքենա բերի ու փորձի ներկրել, սակայն օրենքը դա թույլ չտա: 

Ի դեպ, Արշակյանը նշեց նաև, որ մեքենաները կարող են բերել որպես ոչ տրանսպորտային միջոց, այլ, օրինակ, որպես պահեստամաս: Լրագրողի հարցին, թե բերեն՝ ի՞նչ անեն, պատասխանեց. «Լավ, ժողովուրդ, ես լուծում չեմ տալու հարցին, թե բերի՝ ինչ անի: Բերել ա, որպես տրանսպորտային միջոց՝ արգելվում է ներմուծելը»:

Դիտարկմանն էլ, թե հնարավոր չէ՞ թույլ տալ մեքենաները ներկրել ու հետո ղեկը տեղափոխվել ձախ, նախարարն ասաց, որ դա ռիսկային է անվտանգության տեսակետից, և ինքը նման խորհուրդ տալ չի կարող: 

Նկատենք միայն, որ նախարարն այդպես էլ չասաց, թե ինչ քննարկումներ են ընթանալու ներկրողների հետ, եթե նախարարը խուսափում է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելուց, իսկ թույլ տալ ներկրել, առավել ևս չի պատրաստվում: