Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցում
Քաղաքականություն

Ցնցող շոու՝ ընտրություններից առաջ, կամ «սատանա» կա ԱԺ-ում

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում՝ վարչապետ ընտրելիս կամ չընտրելիս (երկու տարբերակն էլ ճիշտ է-հեղ.), Նիկոլ Փաշինյանը սկանդալային բացահայտման անոնս տվեց: Տիպիկ լրագրողական մոտեցմամբ՝ վարչապետը նախ գլխագիրը տվեց, ապա ստիպեց աուդիտորիային սպասել իր հաջորդ եթերին:

Այսպես՝ Փաշինյանն ասաց, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու:

«ԱԺ պատգամավորի վրա կա գործ՝ 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս: Սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»:

Հաշվի առնելով հանգամանքը, որ կաշառք, սովորաբար, վերցնում են գործադիր մարմնում աշխատածները, ապա սլաքներն ուղղվեց նախ բանանի արքա Միհրան Պողոսյանի վրա, որովհետև վերջինս զբաղեցրել էր ԴԱՀԿ պետի պաշտոնը, ապա՝ Արամ Հարությունյանի, ով զբաղեցրել էր Բնապահպանության նախարարի պաշտոնը: Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ այս երկու պատգամավորները չունեն կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ:

Նույն սլաքները կարող են ուղղվել նաև Արմեն Աշոտյանի վրա՝ վերհիշելով ԿԳ նախարար եղած հին ու բարի ժամանակները, Իշխան Զաքարյանի՝ Վերահսկիչ պալատի նախագահ էր:

Չի բացառվում նաև, որ դա կարող է լինել Գևորգ Կոստանյանը, ով թեկուզ արդեն մեղայականով է ներկայացել նոր իշխանություններին, բայց և չպետք է մոռանալ, որ զբաղեցրել է Գլխավոր դատախազի պաշտոնը, որն անսահման փողի աղբյուր է եղել: Ենթադրությունների այս համատեքստում կարելի է հիշել նաև Արփինե Հովհաննիսյանին, ով Արդարադատության նախարար է եղել:

Տրամաբանական այս վարկածներից զատ, չար լեզուները չեն դադարում պնդելուց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքն ուղղված էր Հերմինե Նաղդալյանին, ով հանքարդյունաբերությունից եկող ծով հարստություն է դիզել: Ըստ մամուլի՝ նա Սիսիանի բազալտի քարհանքի, խճաքարի ու ավազի հանքերի սեփականատերն է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններից առաջ Մանվել Գրիգորյանի բացահայտումից առավել սկանդալային նոր բացահայտում է անհրաժեշտ և հանուն դրա, հնարավոր է, Փաշինյանն իսկապես կոռուպցիոն լրջագույն ցանց բացահայտի: Այնպես որ, հնչող կարծիքները, թե սա Փաշինյանի հերթական ոչինչ չասող անոնսն էր, այդքան էլ տեղին չէ, քանի որ նրան այս շրջանում բացահայտումները խիստ անհրաժեշտ են:

NEWSPRESS.am