Կսենյա Սոբչակը կպատժվի Samsung ընկերության կողմից
Samsung ընկերությունը որոշել է պատժել Կսենյա Սոբչակին iPhone X օգտագործելու համար: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Հարավկորեական հսկայի ներկայացուցիչները նկատել են, որ հեռուստատեսային եթերներից մեկում Սոբչակը հայտնվել է iPhone X սմարտֆոնով, չնայած այն բանին, որ վերջինս համարվում է Ռուսաստանում Samsung ֆիրմայի պաշտոնական դեսպանը և պարտավորվել է միայն օգտագործել Samsung ֆիրմայի հեռախոսներ ու պլանշետներ:
Samsung ընկերությունը որոշել է դատի տալ Կսենյա Սոբչակին և որպես փոխհատուցում պահանջել 1.6 միլիոն դոլար: