Համաներման մասին նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ի` ԱԺ արտահերթ նիստի օրակարգից
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ համաներման մասին նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ի` ԱԺ արտահերթ նիստի օրակարգից:
«Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի ՆՈ-22-Ն որոշումը»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշման մեջ: