ԱՄՆ-ում պայթուցիկներ են հայտնաբերվել Բարաք Օբամայի ու Հիլարի Քլինթոնի ծրարներում
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային և նախիկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հասցեագրված ծրարներում կասկածելի առարկաներ են հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Վարկած կա, որ դրանք պայթուցիկ սարքեր են: ԱՄՆ գաղտնի ծառայությունը հետևյալի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Փոստի սովորական զննության ժամանակ պարզ է դարձել, որ ծրարներում պայթուցիկ սարքավորումներ կան: Երկու ծրարներն էլ չեզոքացվել են նախքան դրանք իրենց հասցեատերերին կուղարկվեին»:
Գաղտնի ծառայությունը հատուկ քննություն է սկսել դրանք ուղարկողների ինքնությունը պարզելու համար: