Նոր նշանակում՝ Կադաստրի կոմիտեում
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով Կոմիտեի սպասարկման համակարգման և մեթոդաբանության վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը։ Այդ մասին հայտնել է կոմիտեի ֆեյսբուքյան էջը:
Անշարժ գույքի կադաստրի համակարգում Ավետիսյանն աշխատել է նաև 2011 թվականին՝ որպես գնահատման բաժնի պետ: 2017-ին վերադարձել է համակարգ, զբաղեցրել համակարգված դիտարկումների բաժնի պետի պաշտոնը:
Մինչ այս նշանակումը Կոմիտեի միջազգային կապերի բաժնի պետն էր:
Ավետիսյանն աշխատել է նաև Զարգացման Հայկական բանկում, Գետամեջի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայում, ֆինանսների նախարարությունում, Էյչ Էս Բի ՍԻ Հայաստան բանկում:
Ամուսնացած չէ: