«Կեցցե Հայաստանը». հեղափոխության և հակահեղափոխության բախում (լուսանկարներ)
«Կեցցե Հայաստանը» գրառմամբ ցուցանակներով, այսօր` հոկտեմբերի 26-ին, մի խումբ ակտիվիստներ փակել են փողոցը: Նախաձեռնության անդամներն անցել են փողոցով և փակել մեքենաների երթը՝ վթարային իրավիճակ ստեղծելով:
Պարզվում է նրանց մի մասը դեմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսին, մյուս մասը հակառակը՝ պայքարում է հակահեղափոխության դեմ:
Հավաքված ակտիվիստների վանկարկում էին «Նի-կոլ վար-չա-պետ, Նի-կոլ վարչապետ», իսկ մի մասն էլ այն կարծիքին էր, որ այս հեղափոխությունը ոչինչ չտվեց:
Իրարամերժ և անկազմակերպ այս ակցիան, մեղմ ասած, մի քիչ անտրամաբանական է: Այնպիսի տպավորություն էր, որ ի սկզբանե խումբը չէր պայմանավորվել, ու համաձայնության չէին եկե, թե ինչի համար կամ ինչի դեմ է բողոքում՝ փողոց փակելով:
Այլ կերպ ասած՝ զավեշտալի իրականություն, որից գոհ մնացին միայն իրենք՝ ակցիայի մասնկիցները:
Ինչևէ, «նոր» Հայասատնում ամեն օր արդեն կարելի է հանդիպել նոր խելահեղ իրավիճակի, որից զարմանալ այլևս պետք չէ...
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի.






