Լարված իրավիճակ Գերմանիայում․ Բավարիայում բախվել են հատուկ ջոկատայիններն ու նիգերիացիներ
Գերմանիայի Բավարիա քաղաքում բախում է տեղի ունեցել փախստականների և ոստիկանների միջև: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ոստիկանները մտել են փախստականների ճամբար, որպեսզի երկրից արտաքսեն Սիեռա Լիոնեի մի քաղաքացու: Երիտասարդին ոստիկանները ճամբարում չեն գտել, իսկ այդ ընթացքում մի խումբ նիգերիացիներ հարձակվել են ոստիկանների վրա:
Ոստիկանները ստիպված են եղել հատուկ ջոկատայինների կանչել: Ոստիկանների վրա հարձակված Նիգերիայի քաղաքացիները դեպքից հետո, հավանաբար, կարտաքսվեն Գերմանիայից: