ԱՄՆ-ում «տեռորը» շարունակվում է. այս անգամ պայթուցիկ ծրար է ստացել Հոլիվուդի հայտնի դերասանը
Հինգշաբթի օրը ամերիկյան հատուկ գործակալները ևս երկու պայթուցիկ սարքերով ծրարներ են հայտնաբերել, որոնք նախատեսված են եղել դերասան Ռոբերտ դե Նիրոյի և նախկին փոխնախագահ Ջո Բայդենի համար:
Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից։
Ավելի վաղ նման ծրարներ էին հասցեագրվել Բարակ Օբամային, Հիլարի Քլինթոնին և Դեմոկրատական կուսակցության այլ հայտնի ներկայացուցիչների: Ծրարներից ոչ մեկը չի պայթել և հասցեատերերից տուժածներ չկան:
Ամերիկյան հատուկ ծառայությունը խոստացել է հաշված օրերի ընթաքում պարզել ,թե ովքեր են սրա հետևում կանգնած: