«Ժամանակ». Ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը երեկ ԱԺ է ներկայացրել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Օրենքի փոփոխությունների իմաստը հանքերի իրական սեփականատերերի բացահայտումն է, որը կարեւոր է ոչ միայն հայ հանրության համար, այլ նաեւ բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:
Հայաստանը 2017թ. Բոգոտայում միջազգային համաձայնագիր է ստորագրել, որը պարտավորեցնում է բացահայտել հանքարդյունաբերության իրական սեփականատերերին: Հետաքրքիր է, թե այս օրենքի ընդունումից հետո ինչ պատկեր կարող է բացահայտվել Հայաստանում, ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում