Փաշինյանն արձագանքել է Վիգեն Սարգսյանի գրառմանը
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը: Վերջինս նկարագրել էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Ըստ նրա` «ձանձրալի և ավելի շուտ տհաճ ֆիլմի է նմանվում «նոր Հայաստանի» արտաքին քաղաքականությունը»:
«Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և եթե դա է իրենց պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկներին. ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ ու արժանապատիվ երկրին վայել, արժանապատիվ քաղաքականություն»,- եզրափակեց նա: