Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահն աշխատանքից ազատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արմեն Ղահրամանյանին ազատել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 11-րդ կետերի.
Արմեն ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»,-ասված է նախագահ Սարգսյանի հրամանագրում: