Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ Մանուկյան
Վազող տողեր

Զգուշացնում ենք՝ առաջիկա զարգացումներում պետք է խիստ հաշվենկատ լինել և չներքաշվել մեծ հակասությունների դաշտ. Արտակ Զաքարյան

Ասում են, որ տաղանդավոր դիլետանտներից վատ միայն անտաղանդ պրոֆեսիոնալներն են: Այսօր մեր քաղաքական դաշտում այս ասույթը սկսել է աչք ծակել, և ամենայն հավանականությամբ, դեռ որոշ ժամանակ տաղանդավոր դիլետանտներն ու անտաղանդ պրոֆեսիոնալները գործ անելու փոխարեն կշարունակեն ժխտել, մերժել, քննադատել, նախկինը սևացնել ու ինքնագոհ առաջ շարժվել, մինչև կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը: Այդ մասին ասված է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի տարածած հայտարարության մեջ: 

«Դատելով արձագանքներից, արտաքին քաղաքականության և մի շարք այլ հարցերի շուրջ Վիգեն Սարգսյանի հրապարակային դիտարկումները կարծես ցավոտ մտրակ էր: Այն որակվեց իբրև ռևիզիոնիզմ, ինչը նշանակում է, որ ո՛չ միայն չի հասկացվել հրապարակային խոսքի իմաստը, այլ նաև թե ի՞նչ է նշանակում ռևիզիոնիզմ:

Արտաքին հարաբերությունների հարցերով հյուրախաղերի ժամանած և Հայաստանի Հանրապետության վարչապետի կարճատև խորհրդականը հանդիսացած մարդը, ով Հայաստանի արտաքին քաղաքականության հետ գրեթե կապ չունի, որոշել էր իր «պրոֆեսիոնալ» խոսքը ասել, ավելի շատ արդարացնելով ԱՄՆ-ին ու նրա շահերը: Պարոնա՛յք, ԱՄՆ-ը առանց ձեզ էլ հստակ պատկերացնում է, թե ի՞նչ և ինչպե՞ս է ցանկանում իրականացնել: Դուք մեր երկրի շահերի համար մտածեք, մեր երկրի անվտանգության ու նրա արտաքին բաղադրիչի մասին մտածեք:

Առնվազն վերջին տասը տարիներին Հայաստանի արտաքին հարաբերություններն այն ոլորտներից մեկն է եղել, որտեղ իրականացված քաղաքականությունը ոչ միայն հարցեր չի առաջացրել, այլ իր տեսակով ու սպեցիֆիկայով ապահովել է Հայաստանի համար լավագույն լուծումներն ու հեռանկարները:

Նախկին խորհրդականը մոռացել է, որ իշխանափոխությունից հետո, ոչ թե նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունը փոխվեց, այլ հակառակը՝ նոր իշխանություններն իրենց նախկինում հռչակած արտաքին քաղաքական մոտեցումները փոխեցին, այն հարմարեցնելով նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության կուրսին: Որովհետև վարչապետ Փաշինյանը շատ արագ հասկացավ, որ պետության արտաքին քաղաքականությունը պոպուլիզմ չի սիրում, և Հայաստանի շահերն էլ պահանջում են անել այն, ինչ արել են նախկին իշխանությունները: Եվ հիմա բոլոր գործընկերներին պետք է կարողանան ապացուցել, որ դրանում անկեղծ են ու հաստատակամ:

Խառատյանն իր պարզունակ դիլետանտական տաղանդով ու «պրոֆեսիոնալի» մուշտակով այնպես է մեկնաբանում եղելությունները, կարծես թե ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Արցախի անկախության փաստն ու Հայոց ցեղասպանությունը, կամ Ռուսաստանի Դաշնությունը ռազմատեխնիկական հերթական մեծ պայմանագիրն է առաջարկել Հայաստանին, կամ էլ Հնդկաստանն ու Չինաստանը, ոգևորվելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վեհ գաղափարներից՝ սպառազինության ու տեխնիկայի մարդասիրական ակցիա են իրականացնելու հատուկ Հայաստանի նոր իշխանությունների համար: Իմիջայլոց, նշեմ, որ և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի (և՛ ոչ միայն) հետ նախորդ իշխանություններն են հիմքեր դրել ռազմատեխնիկական համագործակցության համար:

Բոլթոնի այցով և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված, մենք զգուշացնում ենք, որ առաջիկա զարգացումներում պետք է խիստ հաշվենկատ լինել, և չներքաշվել մեծ հակասությունների դաշտ: Որպես պատասխան ասում եք, թե ինչ է խոսվել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին: Խոսում եք Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ծրագրից դուրս գալու մասին, Մելլաթ բանկի փակման մասին և այլն:

Որպեսզի ակնարկս չընկալվի որպես անդրադարձ Արսեն Խառատյանին, ասեմ հետևյալը. պարոնա՛յք նոր իշանության ներկայացուցիչներ, լրջանալու պահն է, դուք այլևս հասարակական ակտիվիստներ չեք: Մենք մեր սխալներն ու թերությունները ձեզանից լավ գիտենք: Իսկ ձեզ քննադատում ենք, որ դրանից հետևություններ անեք, որ չսխալվեք այնտեղ, որտեղ մենք հաջողել ենք, որ ձեր անփորձությունն ու անպատասխանատվությունը գոնե արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտում չբերի մեծ պրոբլեմների:

Խոսում եք Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին, առանց գիտակցելու, որ այդ գործընթացն առավելագույնս ծառայեցվեց տարբեր հարցերում Հայաստանի շահերն առաջ տանելու համար՝ և՛ արցախյան հարցում, և՛ ցեղասպանության ճանաչման հարցում, և միջազգային հեղինակության ու գործընկերության նոր մակարդակների ապահովման հարցերում:

Տարօրինակ է նաև այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իսկ իր նախկին խորհրդականը քննադատում է ԵԱՏՄ մտնելու ՀՀ որոշումը՝ նշելով որ իբրև թե դրա արդյունքում կրճատվել է ամերիկյան ֆինանսական աջակցությունը, ազատ առևտրի պայմանագիր ունենալը և պետական դրամաշնորհները:

Պարոնա՛յք, ԵԱՏՄ մտնելու Հայաստանի որոշումը, սկզբնական շրջանում մեր արտաքին մի շարք գործընկերների համար իհարկե անցանկալի է երևացել, մեկնաբանվել որպես կամ կամ պարադիգմում կատարված ընտրություն, բայց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովն ապացուցեց բոլորովին այլ բան և Հայաստանը վերահաստատեց իր տեղը եվրոպական համագործակցության համակարգում: Եթե Հայաստանի հետ կապված միջազգայնորեն «աննախադեպ» որևէ բան կա, հավատացեք դա կատարված իշխանափոխությունը չէ, այլ «կամ-կամ»-ը «և-և»-ով փոխարինելու բացառիկ կարողությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր իշխանություններին է փոխանցել կնքված, ստորագրված և վավերացված ԵՄ-ՀՀ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որն ըստ շշուկների (հուսամ, որ կառավարության մեր աղբյուրները չափազանցնում են) նոր կառավարության համար կարծես թե «չինական հիորոգրիֆներ» լինի և տղերքը չգիտեն, թե ինչ պետք է անեն (իհարկե խոսքը ԱԳՆ մասին չէ):

Ինչ վերաբերում է 1000 դրամով բանակը պահելու դիտարկմանը, ապա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» մասին նման կերպ արտահայտվող և զինվորական ծառայություն չտեսած Արսեն Խառատյանին, որպես առաջնագծում ծառայած գումարտակի նախկին հրամանատար ասեմ, որ այդ հարցով դուք լավ կանեք չխոսեք: Իսկ խոսելուց առաջ, գոնե հարցրեք հիմնադրամի շահառու ընտանիքներին ու պաշտպանության նախարարության ներկայիս ղեկավարությանը: Նրանք էլ կարծում եմ, ձեզ կասեն, որ ճիշտը ձեր լռելն է:

Իսկ սպառազինությունների դիվերսիֆիկացման շուրջ ձեր պատկերացումների մասին կարող եք խորհրդակցել զինված ուժերի ցանկացած ստորաբաժանման ցանկացած սերժանտի հետ: Հաստատ ձեզ օգտակար խորհուրդներ կտան, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ի՞նչ է նշանակում Զինված Ուժերը»: