Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ Մանուկյան
Հասարակություն

Ընտրությունը «Ռեալ»-«Բարսելոնա» խաղը չէ. խոշոր հաշիվը չի նշանակում, որ պետությունը հաղթելու է. Արմեն Աշոտյան

Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների նախագծի 2-րդ տապալմանը:

«ԱԺ-ի վրա, անկախ բոլոր տեսակի գործադրվող միջոցներից, կառավարության կողմից ներազդելու փորձը ձախողվեց: Ձախողվեց նաև Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նման կերպով նախադեպ դնելու մշակույթը: Կարծում եմ՝ միջնաժամկետ պատմական առումով Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին, որ թույլ չտվեց, որ Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, նման վայրագ կերպով վերաբերեր ԸՕ բարեփոխումներին, ընտրություններից 42 օր շուտ ընտրությունից՝ կարդինալ, էական փոփոխությունները անելը, ժողովրդավարական զարգացումների տեսակետից ՀՀ-ին հետ կգցեր մինչև Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու ժամանակահատվածը»,- նշեց նա:

Նրա խոսքով` խորհրդարանն այստեղ չէ, որ սպասարկի բացառապես Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը: Այս խորհրդարանով ես շատ հպարտ եմ, որ հոկտեմբերի 2-ին՝ ԸՕ-ի նախորդ քվեարկության ժամանակ, ինչպես նաև այս քվեարկության ժամանակ, ապացուցեց, որ ԱԺ-ն կառավարության պատանդը չէ: Եվ որպեսզի քաղաքական գործընթացները ՀՀ-ում լինեն արդյունավետ, նրանք պիտի լինեն սահմանադրական, պետք է լինեն ներառական՝ քաղաքական երկխոսության վրա խարսխված։

Արմեն Աշոտյանը ևս մեկ անգամ նկատեց, որ այս խնդիրը ՀՀԿ-ի դիրքորոշման հետ ոչ մի կապ չունի և իրենց քաղաքական շահը չի հետապնդում։

Նա պարզաբանեց, որ եթե քաղաքական ուժերն ԸՕ փոփոխությունների գործընթացի մեջ ներառվեին պատշաճ ձևով, դրանք չարվեին հապճեպ և չուղղորդվեին հիմնականում կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովով, եթե ընտրությունների ժամկետը շուտափույթ կերպով չտեղափոխվեր դեկտեմբեր, շատ հնարավոր էր և շատ ցանկալի կլիներ, որ ԸՕ փոփոխությունները տեղի ունենային ներառական, քաղաքական երկխոսության ձևաչափով, և ընտրությունների անցկացման ժամկետն ամրապնդեին ապրիլ-մայիս ամիսներին։

«Բայց գնացքը վաղուց գնացել է՝ մի անգամ հրաժարական է տվել, թեկնածություն դրել, չի ընտրվել, և մի անգամ էլ՝ դնելու, չի ընտրվելու: Լենա Նազարյանի ճակատագիրն ինձ չսպառնա հանկարծ, սա այն դեպքն է, երբ իմ և Լենա Նազարյանի տեսակետը համընկնում է, ուստի Հայաստանը կորցրեց փայլուն հնարավորություն՝ կապիտալիզացնելու իշխանափոխությունից հետո ժողովրդավարությունը ՀՀ-ում: Ժողովրդավարությունը փոխանակ գնա ինստիտուտներ, շարունակում է ծփալ հրապարկներում և Ֆեյսբուքում»։

Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ի քաղաքական շահից չի բխում ԸՕ-ի ընդունումը, Արմեն Աշոտյանը պատասխանեց․

«Շատ տարօրինակ է, երբ որ վարչապետից սկսած՝ մնացած բոլորով վերջացրած, փորձում են Հանրապետականին բացատրել Հանրապետականի շահը: Եթե պարոն վարչապետն այդքան մտահոգված է ՀՀԿ-ի շահով, քաղաքական ներկայությամբ, ապա չպետք է այս 6 ամսվա ընթացքում կազմակերպեր այն գործընթացը, որը պարզապես ՀՀԿ-ի համար ամեն շաբաթ, ամեն ամիս լրացուցիչ հարվածներ հասցնելու քաղաքականություն էր: Այս գործընթացին մենք դիմացանք, այո, ունեցանք կորուստներ, բայց կուսակցության քաղաքական կորիզը, գաղափարական շարքերը չեն նոսրացել: Մեր ռեյտինգայինների զգալի մասն այլևս մեզ հետ չէ, դա հեշտ է հաշվել»,-նշեց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ի շահերն ամբողջությամբ համընկնում են ՀՀ-ի շահերին: ՀՀԿ-ն ուզում է թարմանալ և նոր ուժով գնալ ընտրությունների։

Նա նկատեց, որ ՀՀԿ-ի շանսերը՝ ՔՊ-ի համեմատ, չի կարող գնահատել, քանի որ բոլոր  ՔՊ-ականները պետք է անցնեն Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո՝ նրա «զամբյուղի» մեջ։

«Կհավատան մեզ, թե չէ, Աշոտյանին կընտրեն, թե չէ, էական չէ, սուրճի բաժակ չենք նայում, բայց, կներեք, ընտրական գործընթացը «Ռեալ»-«Բարսելոնա» խաղը չէ, այստեղ առաջին խոշոր հաշիվը չի նշանակում, որ պետությունը հաղթելու է, չի նշանակում, որ ժողովրդավարությունը հաղթելու է: Քաղաքական բազմակարծության պարագայում ՀՀԿ-ի դերն այս քաղաքական դաշտում պետք է ամրապնդել, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ․․․ ՀՀԿ-ի դարդը մի լացեք»,-եզրափակեց Աշոտյանը։