Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ Մանուկյան
Քաղաքականություն

Կարգին Հայկոն գոհ ու շնորհակալ է Տարոնի կադրերից, բայց ազատում է աշխատանքից. սպիտակներին աշխատանք է պետք

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է 4 վարչական շրջանների ղեկավարներին։ Նա Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Նոր-Նորք և Դավթաշեն վարչական շրջաններում բարձր է գնահատել նախկին ղեկավարների կատարած աշխատանքն ու թողած ավանդը։

Նա արդյունավետ է գնահատել այն, որ այս տարիների ընթացքում, օրինակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանն աշխատել է «մեծ ջանասիրությամբ»,  որ Դավթաշենի ղեկավարը լուծել է բնակիչների վեր հանած խնդիրները, որ Արաբկիրում, այդ ամենի հետ մեկտեղ, լուծվել է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հարցն, ու ոլորտը կանոնակարգվել է, և որ խոստացված ծրագրերը լիարժեք կյանքի են կոչվել, իսկ Նոր-Նորքում, թեև եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու Երևանին։

Փաստորեն, Հայկ Մարությանը ոչ միայն չի թերագնահատել նախորդների աշխատանքը, այլև հակառակը՝ միայն դրական է գնահատել նրանց թողած հետքը։ Եթե այդպես է, ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ է որպես իշխանություն հաստատվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեկը մյուսի հետևից հեռացնում այդ, իր որակմամբ, լավ կադրերին, հատկապես որ կուսակցության ղեկավար ու երկրի վարչապետի ժ/պ Փաշինյան Նիկոլն ինքն է հայտարարել, թե իրենց գործում մասնագետ ու որակյալ կադրերից չեն ձերբազատվելու, որ նրանք շարունակելու են աշխատել։

Մյուս կողմից էլ, եթե մի պահ ենթադրենք, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, հետևում է ժողովրդի պահանջին (այդպես ինքն է ասում), և նախկին իշխանության օրոք պաշտոնավարած բոլոր կադրերին պարզապես ուզում է փոխել, ապա այս տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, որ որոշ կադրերի պարագայում, այնուամենայնիվ, խտրական մոտեցում է դրսևորվում։ Բայց որ ավելի վատ է՝ դրանք, որպես կանոն, այն կադրերն են, ովքեր եղել են նախկին իշխանության ամենակոռումպացված ու ամենաիշխանամետ պաշտոնյաների «աջ ձեռքը»։

Այն ժամանակ, երբ բոլորն սպասում էին, որ վերջապես եկել է պահը, երբ բոլոր քաղաքապետերի հետ աշխատած ու ինչ-որ տեղ նաև նրանց հետ քաղաք ղեկավարած պաշտոնյա Կամո Արեյանի աշխատանքային կարիերիայի վերջը եկավ, Հայկոն նրան բնավ էլ չհեռացրեց քաղաքապետարանից, առավել ևս՝ իրենից․ նա առաջարկել է Արեյանին զբաղեցնել խորհրդականի պաշտոնը։  

Բայց որպեսզի ՔՊ-ին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին հավատացող ու վստահող ժողովուրդը հանկարծ չասի, թե՝ էս ի՞նչ եք անում, էս մարդուն ինչի՞ եք պահում (ինչպես դա եղավ, օրինակ, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, արդեն Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և էլի որոշ պաշտոնյաների դեպքում) Հայկ Մարությանը սրտաճմլիկ տեքստով դժգոհությունների դեմն առավ (գոնե առերես)։

Նա համոզեց իրենց՝ «սպիտակների թմի» հետ հույսեր կապող մարդկանց, որ Կամո Արեյանն իսկապես անփոխարինելի է։

«Ես շատ են կարևում Կամո Արեյանի պրոֆեսիոնալիզը և ինստիտուցիոնալ հիշողությունը։ Կուզենամ, որ նա լինի իմ խորհրդականը․․․»:

Իհարկե, Մարությանն իր խոսքն ավելի արտահայտիչ դարձնելու համար գեղեցիկ բառակապակցություններ է կազմել, բայց նա չի ընդգծել, թե հատկապես ինչ է իր մեջ պարունակում Կամո Արեյանի «ինստիտուցիոնալ հիշողությունը»։ 

Երևանի բոլոր քաղաքապետերին ճանապարհած և անգամ իր տեղում չճոճվող Կամո Արեյանն այն մարդն է, ով եղել է բոլոր քաղաքապետերի աջ ձեռքը, ու սա այն դեպքը չէ, երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Նա իմացել, կազմակերպել ու անմիջականորեն մասնակցել է քաղաքապետերի բոլոր տիպի գործողություններին։

Արեյանի մասին կատակով նկատում են, որ նա եղել է նույնիսկ Արգիշտիի ու Մենուայի  ժամանակ։ Ու այն պահին, երբ բոլորը կարծում էին, որ Արեյանի «էջը փակվում է», նոր քաղաքապետը նրա համար նոր էջ բացեց, ու Կամո Արեյանն իր «ինստիտուցիոնալ հիշողության» շնորհիվ մտավ «նոր» Հայաստան։ 

Իսկ այդ հիշողության մեջ թերևս լվացված փողեր են, «Երևան» հիմնադրամի յուրացումներն են, հողերի ապօրինի օտարումներն են ու ապօրինաշինությունները, տրանսպորտի, ասֆալտապատման ու ջրահեռացման համակարգի համար հատկացված, բայց այդպես էլ տեղ չհասած գումարներն են, աղբահանության ու քաղաքի այլ խնդիրների լուծման տապալումն է․․․

Հավանաբար, հենց այս հիշողություններն էր կարևորում Հայկ Մարությանը, քանի որ միայն դրանք են նախկին քաղաքապետերից մնացած հիշողությունները։ Ու ստացվում է այնպես, որ փոխում են միայն ղեկավարների դեմքերը, իսկ գործիքակազմը մնում է նույնը։ Մինչդեռ պայքարն ի սկզբանե հենց այդ գործիքակազմի դեմ էր։ 

NEWSPRESS.am