Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Նոյեմբերի 21-ի աստղագուշակ

Խոյ. Շատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար: Այսօր աստղերը բոլոր հարցերում ձեր կողմից են: Հրաշալի օր է գործնական բանակցությունների, նաև նոր համագործակցություններ սկսելու համար: Նոր ծանոթների վրա կհաջողվի լավ տպավորություն թողնել: Չարժե որևէ մեկի հետ քննարկել ձեր անձնական հարցերը: Հարազատների հետ հարաբերություններին վերաբերող հարցերում ցանկացած որոշում փորձեք ինքնուրույն կայացնել: Միայն այդ դեպքում դրանք ճիշտ կլինեն և հետագայում ստիված չեք լինի զղջալ:

Ցուլ. Թեև օրվա ընթացքում մի շարք դժվարություններ կլինեն, այնուամնենայնիվ, հաճելի պահերը ևս չեն բացառվում: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում՝ անպայման հաջողության կհասնեք: Մասնագիտական ոլորտում կարող եք, սովորական դարձած խնդիրներին նոր լուծումներ գտնել: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն փոխզիջումների շնորհիվ, լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի: Այսօր օգտակար կլինեն առողջարարական պրոցեդուրաները: Նրանք, ովքեր սպորտով են զբաղվում, ցանկալի է ուշադրություն դարձնեն սրտանոթային համակարգին ուղղված վարժություններին:

Երկվորյակ. Ցանկացած նոր գործ զգուշություն է պահանջում: Ճշտապահությունը, զգոնությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը՝ կօգնեն խուսափել մի շարք դժվարություններից: Հետևեք այն անձանց խորհուրդներին, ում հաջողությունը հեշտ չի տրվել: Այսօր նման մարդկանց խոսքերը կարող են շատ վճռորոշ լինել: Ուշադրություն դարձրեք առողջությանը: Փորձեք նվազագույնի հասցնել ծանրաբեռնվածությունը: Այսօր շռայլություններ թույլ տալ չարժե: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր տառապում են ոսկրային, հոդային քրոնիկ հիվանդություններով, պետք է զերծ մնան ֆիզիկական աշխատանք կատարելուց:

Խեցգետին. Բարեհաջող օր է սպասվում: Ձեր անսպառ հմայքը և մարդկանց ճանաչելու ունակությունը, գործնական տեսանկյունից, օգտակար կլինեն: Ազդեցիկ մարդկանց հետ շփումներում վրիպումներ թույլ չեք տա: Փորձեք ձեռք բերել նոր համախոհներ և գործընկերներ, քանզի այսօր կարող է շատ ամուր դաշինք կնքվել: Անձնական հարաբերություններում ևս դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Նոր սիրային հարաբերությունները հաջող զարգացում կունենան:

Առյուծ. Առավել համարձակ եղեք և նոր, մեծամասշտաբ գործեր ձեռնարկեք: Ճիշտ է որոշ դժվարություններ կծագեն, սակայն, միևնույն է` ձեզ մոտ ամեն բան հրաշալի կստացվի: Հարմար օր է ցանկացած բնույթի հարաբերություններ սկսելու համար: Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր հետագայում ձեզ դաշնակից և անմգամ հովանավոր կդառնան: Հնարավորություն կունենաք ընտանեկան որոշ հարցեր լուծել: Մտերիմների շրջանում ձեր հեղինակությունը կբարձրանա: Կարող եք վերականգնել ընդհատված հարաբերությունները, կրկին գրավել այն մարդու ուշադրությունը, ով կորցրել է ձեր հանդեպ հետաքրքրությունը:

Կույս. Այսօր չարժե ռիսկի դիմել: Բացասական միտումների ազդեցությունը նվազագույնի կհասցնեք, եթե ձեր քայլերում առավել շրջահայաց և խելամիտ լինեք: Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Չզարմանաք, եթե իրադարձությունները զարգանան ոչ այնպես, ինչպես ակնկալում էիք: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Այսօր թանկարժեք և ոչ գործածական իրեր ձեռք բերելու գայթակղությունը մեծ է: Ստեղծագործական գործունեություն ծավալելու ցանկություն կունենաք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է:

Կշեռք. Լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Հարցերում կայունությունը կուրախացնի ձեզ: Այսօր առավել շատ կխորհեք, քան որևէ իրական գործով կզբաղվեք, ինչը լավ է, քանզի ապագայի ծրագրերում բոլոր հանգամանքները հաշվի կառնեք, ուշադրություն կդարձնեք, շրջապատի կողմից անտեսված մանրուքներին: Այսօր մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք: Տարբեր ծրագրեր կքննարկեք: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կայացրած որոշումները շատ շուտով կիրագործվեն:

Կարիճ. Այսօր, հնարավորինս, խուսափեք մրցակցային պայքարի մեջ ներքաշվելուց, առավել ևս, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Կենտրոնացեք ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու վրա: Կարող եք հիասթափվել այն մարդուց, ով ձեզ վրա միշտ լավ տպավորություն է թողել: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու, անսպառ երևակայություն պահանջող, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ձեր որոշումներն ինքնատիպ են, վարքը՝ ոչ սովորական: Այսօր հրաշալի տեսք ունեք, և պատահական չէ, որ բազմիցս կարժանանաք հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանը:

Աղեղնավոր. Օրվա առաջին կեսը դժվար թե բարեհաջող դասավորվի: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը՝ փոփոխական: Քչերին կհաջողվի լեզու գտնել ձեզ հետ: Մի շարք տարաձայնություններ կծագեն: Կհաջողվի խաղաղություն պահպանել միայն այն դեպքում, եթե զերծ մնաք սուր մեկնաբանություններից և վիրավորական հայտարարություններից: Օրվա երկրորդ կեսն առավել արդյունավետ կդասավորվի: Նոր, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք: Հնարավորություն կունենաք շփվելու ինքնատիպ և ազդեցիկ մարդկանց հետ: Փոքրիկներին վերաբերող լուրերը կուրախացնեն:

Այծեղջյուր. Նախքան որևէ նոր գործ ձեռնարկելը՝ համոզվեք, որ կկարողանաք ինքնուրույն գլուխ հանել: Անգամ, եթե աջակցություն առաջարկեն, միևնույն է` բոլոր բարդ խնդիրները ստիպված կլինեք ինքներդ լուծել: Ղեկավարության, գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ: Վեճեր կծագեն նաև հարազատների հետ: Անբարենպաս օր է ֆինանսական հարցեր լուծելու համար: Փորձեք խուսափել խոշոր գումարների հետ գործ ունենալուց: Երեկոյան հնարավոր է հաճելի հանդիպում այն մարդու հետ, ում երկար ժամանակ է, ինչ սիրում եք:

Ջրհոս. Հնարավոր են լուրջ տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր, սովորաբար, կես խոսքից հասկացել են ձեզ: Այսօր չափազանց եսասեր եք, շրջապատից կպահանջեք ձեր ցանկությունների անհապաղ իրագործում: Զիջումների չեք գնա: Ամեն կերպ կցուցադրեք ձեր դժգոհությունը: Այսօր, նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, որ իրենց ցանկություններն անիրագործելի են: Զարմանալի չէ, որ նրանցից շատերը մեծ հիասթափություն կապրեն, կկորցնեն լավատեսությունը, ինչը, բարեբախտաբար, տևական չի լինի: Արդեն օրվա երկրորդ կեսին, ի հայտ կգան նոր նպատակներ ու ծրագրեր, կյանքը նորից կվերականգնի իր վառ գույները:

Ձկներ. Հեշտությամբ եք կորցնում հոգեկան հավասարակշռությունը, իսկ մանրուքները՝ սրտին մոտ ընդունում, ինչը շատ հարցերում խանգարում է ձեզ: Հիշե’ք, այսօր ծագած խնդիրներն այնքան էլ լուրջ չեն, որքան թվում են, դրանցից շատերը ժամանակի ընթացքում իրենց լուծումը կգտնեն: Հնարավոր են նվերներ, որոշակի գումարային շահույթ: Ծախսերը շատ չեն լինի, եթե ձեզ որոշ գնումներ թույլ տաք: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն: Ընկերների հետ շփումը, ակտիվ հանգիստը տրամադրություն կբարձրացնի: Իմիջի հետ կապված փոփոխությունները ցանկալի է հետաձգել: