«Ֆորմալ բնույթ է կրում». ԱԺ պատգամավորների 1/3-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավորների 1/3-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու:
«Երկրորդ անգամ առաջադրումը նույնպես ֆորմալ բնույթ է կրում և մենք բոլորովին նպատակ չունենք այժմ ընտրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Այս գործընթացն իրականացվում է՝ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու համար:
Ընտրության նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին»,- գրել է Նազարյանը: