Ամերիկացին կդատապարտվի մահապատժի․ նա սպանել է 11 մարդու
Ամերիկացի Ռոբերտ Բաուերսին, ով Պիտսբուրգում գտնվող «Կյանքի ծառ» սինագոգում կրակ էր բացել մարդկանց վրա, մեղադրանք է առաջադրվել 11 մարդու սպանության համար: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նրան սպառնում է մահապատիժ: Այս հրաձգությունը համարվում է վերջին տասնամյակների ամենադաժան հակահրեական հարձակումն Ամերիկայում:
Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով 11 մարդ սպանվել էր, 6-ը՝ վիրավորվել, որոնցից մի մասի վիճակը գնահատվում է ծանր: