Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ Մանուկյան
Հասարակություն

Խավարը խավարով չի հաղթահարվում, լույս պետք է լինի. Արփինե Հովհաննիսյան

Հիմնական զեկուցողի կողմից կատարվող շեշտադրումներում կարմիր թելի պես անցնում է մի սկզբունք՝ համաներումը մարդասիրության դրսևորման յուրահատուկ միջոց է: Համաներումը պետության կողմից կատարվող քայլ է: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: 

«Պետությունն իր վրա վերցնելով որոշակի բեռ՝ ներում էիր իսկ պատժիչ քաղաքականության արդյունքում որոշակի պատժի կրման դատապարտված կամ հնարավոր դատապարտվելիք անձանց: Պետությունն իր վրա վերցնում է բեռ՝ փորձ անելու հավասարակշռել ինչպես հանցանք կատարած անձանց, այնպես էլ տուժողների իրավունքների պաշտպանությունը: Համաներումը կարևոր է ոչ միայն ներում ստացողների, այլև ներում շնորհողների համար: Դա գթասրտությամբ օժտելու միջոց է երկու կողմին էլ, պետությունն այդ բեռը վերցնում է նաև տուժողների անունից, բայց պետությունը պիտի կարողանա նաև բալանսավորումն իրականացնել: Իսկ այդ բալանսավորումն իրականացնել հնարավոր է նյութական վնասի փոխհատուցման հետ կապված որոշակի հստակ կանոնակարգումներ նախատեսելով: Նյութական վնասի վերականգնումից հետո, այո՛, հնարավոր է ազատում: Սա այն հիմնական առանցքն է եղել, որի շուրջ երեկ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ծավալվել են հիմանակն քննարկումները»,- ասաց պատգամավորը: 

Հովհաննիսյանը ներկայացրեց որոշակի փոփոխություններ, որոնք արդեն իսկ կատարվել են Համաներման մասին օրենքի նախագծում: Դրանցից առաջինը վերաբերում է հանցանքի կատարման ժամկետին. եթե սկզբում նախատեսված է եղել համաներումը տարածել մինչև հոկտեմբերի 1-ի դրությամբ հանցանք կատարելու մեջ կասկածվողների կամ մեղադրվողների վրա, ապա այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 21-ը: Եթե նախնական տարբերակով համաներումը տարածվում էր մինչև 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվածների վրա, ապա այժմ՝ մինչև 4 տարի: 

Մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է հանցագործությունների համակցությանը. այս դեպքում նշվում էր, որ գումարվում են և վերջնական պատժի նկատմամբ է որոշվում համաներումը, ընդ որում՝ գործում է ամենախիստ կանոնը: Փոփոխված դրույթը հետևյալն է՝ վերջնական նշանակված երկու պատիժների նկատմամբ է համաներումն աշխատում, գործում է հետևյալ դրույթը՝ եթե անձինք մեղադրվում են կամ կարող են մեղադրվել այնպիսի հանցագործությունների մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան 4 տարի ազատազրկումը. համակցության դեպքում ևս սա է. «Երկրորդը՝ եթե անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործության մեջ՝ որոշակի կատեգորիաներ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան 6 տարի ժամկետով ազատազրկումը՝ նախկին 5 տարվա փոխարեն: Երբ անձինք մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսվում է պատիժ՝ ոչ ավելի, քան 6 տարի ազատազրկումը, և այնպիսի հանցագործության մեջ են մեղադրվում կամ կարող են մեղադրվել, որոնց համար նշանակվել է ազատություն զրկելու հետ չկապված պատիժ: Համակցությունների դեպքում այդ կանոններն են աշխատում»: 

Արփինե Հովհաննիսյանը կրկնեց. «Անչափ կարևոր է, որպեսզի մենք ճիշտ հասկանանք աս ակտի մարդասիրական, սոցիալական նշանակությունը, բայց չմոռանանք, որ ցանկացած հարց ունի երկու շահառու, մեդալը երկու կողմ ունի և երկու կողմի մասին պետք է մտածել: Իսկ ներման տրամանաբանության մեջ սա չափազանց կարևոր ակտ է: Ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին՝ այն տրամանաբանությամբ, որ սա այն տրամաբանությամբ, որ խավարին միշտ հաջորդում է լույսը, խավարը խավարով չի հաղթահարվում: Լույս պետք է լինի, որպեսզի դրա միջոցով կարողանանք հաղթահարել  ու վերականգնել հանրային համերաշխությունը»,- եզրափակեց Հովհաննիսյանը: