Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակը աշխատանքից ազատման դիմում կներկայացնի
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը դադարեցնում է իր պաշտոնավարումը:
Լիանա Եղիազարյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում.
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ վաղվանից դադարեցնում եմ առողջապահության նախարարի խոսնակի պարտականություններս: Պատիվ էր աշխատել պարոն Թորոսյանի հետ»,- նշել է Լիանա Եղիազարյանը: