Փաշինյանը կրկին չընտրվեց. ԱԺ-ն կցրվի իրավունքի ուժով
Վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ: Փաշինյանին կողմ և դեմ քվեարկող չեղան, իսկ ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր։ Դա նշանակում է, որ Ազգային ժողովն արձակվեց իրավունքի ուժով:
«Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»,- ֆեյսբուքյան իր էջում ավելի ուշ գրել է վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը: