Ադելը Մեծ Բրիտանիայում մինչև 30 տարեկան ամենահարուստ մարդն է
Երգչուհի Ադելը հերթական անգամ գլխավորել է մինչև 30-տարեկանների շրջանում ամենահարուստ բրիտանացիների ցուցակը: Նրա կարողությունը գնահատվում է 188.47 միլիոն դոլար: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Համաձայն Нeat ամսագրի տվյալների, նախորդ տարի երգչուհու կարողությունն աճել է 19.2 միլիոն դոլարով: Ադելն արդեն երրորդ տարին անընդմեջ գլխավորում է երիտասարդ ամենահարուստ բրիտանացիների ցուցակը:
Երկրորդ տեղում երգիչ-երաժիշտ Էդ Շարինն է՝ 120 միլիոն դոլար կարողությամբ, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հարրի Փոթերի դերակատար Դենիել Ռեդկլիֆը: Վերջինիս կարողությունը գնահատվում է 111 միլիոն դոլար: Ցուցակում հայտնվել են նաև դերասանուհի Էմմա Ուոթսոնը, անգլո-իռլանդական տղաների One Direction խմբի անդամները, դերասան Ջոն Բոյեգան: