24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»
Հասարակություն

52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ (ֆոտոշարք)

Հայաստանի կամավորական ջոկատների ուսանողական շտաբ (HUJ)
“Կամավորությունը օգտակար լինելու ցանկություն է, պետք է լինի մարդու հոգու և սրտի մեջ”. Մարդկային այս կարևորագույն հատկանիշը աշխարհով մեկ տարածող կառույցներից մեկն է Հայաստանի կամավորական ջոկատների ուսանողական շտաբը (HUJ), և այն էլ` ավելի քան 50 տարի:

Ստեփան Ստեփանյան, շտաբի ղեկավար

Կազմակերպությունը երկու տարի առաջ տոնեց իր 50ամյա հոբելյանը: Այն շատ մեծ կենսագրություն և պատմություն ունի: Դեռ խորհրդային տարիներին մեր ուսանողական ջոկատները մասնակցել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող, խոշոր կառույցների ՝ Արփա-Սևան թունելի, Մեծամորի ատոմակայանի, Երևանի մետրոպոլիտենի, Զվարթնոց օդանավակայանի, Նաիրիտ գիտաարտադրական միավորման, Մարզահամերգային համալիրի, Հրազդան մարզադաշտի և շատ այլ խոշոր ու լուրջ շինարարական աշխատանքներում, ինչպես նաև ողջ Միության տարածքում կենսական նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման գործում: 1992 թվականից ուսանողական կամավորական ջոկատների շտաբը սկսեց լրջորեն և մեծ մասշտաբով զբաղվել կամավորական աշխատանքներով հայ կամավորներին արտասահմանյան ճամբարներ ուղարկելով և արտասահմանից ժամանող կամավորներին ընդունելով: 52 տարվա ընթացքում մոտ 250000 հայ ուսանողներ մասնակցել են ուսանողական ջոկատների և կամավորական ծառայության շարժմանը:

Աշխատանքի միջազգային ճամբարներ, սեմինարներ և թրեյնինգներ Հայաստանում

Երեմ Ստեփանյան, HUJ պատասխանատու քարտուղար

Ամեն տարի Հայաստանում բացվում են 10 կամավորական աշխատանքի միջազգային ճամբարներ, որտեղ հայ և արտասահմանցի կամավորները կատարում են վերականգնողական, էկոլոգիական, երեխաների հետ էսթետիկական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ, կազմակերպում հիվանդ և ծնողազուրկ երեխաների հետ համերգ-ներկայացումներ, բեմադրություններ, խաղեր: Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրության պատճառները շատ են՝ կացարանային բարենպաստ պայմանները, ազգային կերակրատեսակներով համեղ ու բազմազան սնունդը, բազմապրոֆիլ աշխատանքները և հագեցած էքսկուրսիոն-մշակութային ծրագրերը: Շտաբը Հայաստանում կազմակերպում է սեմինարներ, թրեյնինգներ, որոնք նպաստում են միջմշակույթաին երկխոսության կայացմանը: Տարվա ընթացքում 5 միջազգային սեմինար և թրեյնինգ է Հայաստանում իրականացվել «Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակներում: Այս ոչ ֆորմալ կրթական ծրագրերը բարձրացնում են ակտիվ և ոչ անտարբեր երիտասարդների ինքնագիտակցությունը, վստահություն ներշնչում, որ իրենք կարող են բարելավել ոչ միայն սեփական, այլև ուրիշների կյանքը:

Երկարաժամկետ կամավորությունը Հայաստանում և արտասահմանում

Աննա Բարիկյան, HUJ միջազգային ծրագրերի համակարգող

Շտաբը համակարգում է Հայաստանում Erasmus+ ծրագրի շրջանակներում Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության Weltwärts զարգացման կամավորական ծառայության ծրագրերը` մինչև 1 տարով ընդունելով տարեկան 15-20 կամավորներ Եվրոպական երկրներից: Նույն ծրագրերի շրջանակներում Շտաբն արտասահման է ուղարկում է հայ կամավորներին՝ 1 տարի կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նրանք աշխատում են ծնողազուրկ, հաշմանդամ և հիվանդ երեխաների, անապահով ընտանիքների հետ՝ կազմակերպելով նրանց ազատ ժամանակը և խնամքը, իրականացնելով գեղագիտական և էկոլոգիական ծրագրեր:

Հայ կամավորներն արտասահմանյան միջազգային կամավորական ծրագրերում

Անի Մանուկյան, HUJ միջազգային ծրագրերի համակարգող

HUJ-կազմակերպում է տարեկան ավելի քան 300 հայ կամավորների մասնակցությունը արտասահմանյան միջազգային կամավորական ծրագրերում, որոնք տևում են 2–3 շաբաթ։ Կամավորների փոխանակման ծրագրեր շտաբը կազմակերպում է ավելի քան 120 արտերկրյա կազմակերպությունների հետ։ Ճամբարներում իրականացվում են բնապահպանական, շինարարական, նորոգման, սոցիալական, մշակութային, փառատոների, մասսայական միջոցառումների կազմակերպման, հնագիտական, գեղագիտական, երեխաների զարգացման ծրագրեր։ Ճամբարականները ապրում են միևնույն հարկի տակ, աշխատում և անցկացնում են նախօրոք պլանավորված ազատ ժամանցը: Որոշ ճամբարներում նաև շրջագայում են քաղաքից քաղաք, ձեռք են բերում մշակութային ճանաչողություն և արտասահմանցի ընկերներ բարելավում են լեզուների իմացությունը, լայնացնում մտահորիզոնը և զարգացնում ստեղծագործ միտքը։