Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ Մանուկյան
Քաղաքականություն

Սխալվում ես, եղբա'յր. Անի Սամսոնյանի բաց նամակը Հայկ Կոնջորյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԱԺ ԵԼՔ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻՑ

Հարգելի Հայկ,
մեծապես գնահատելով մեր կուսակցական երեքամյա համատեղ գործունեությունը և երեք անգամ լսելով քո՝ ԱԺ-ում լրագրողների հարցերին տրված պատասխանները, ասում եմ հետևալը.

1. Համաձայն եմ՝ դու բարոյական տեսանկյունից արել ես ինքդ քեզ համար ճշտագույն քայլ, բայց քաղաքական տեսանկյունից՝ ոչ, քանի որ դու ընկել ես գաղափարական միօրինակության թակարդը, ինչպես նաև քննադատելու և քննադատվելու խարանի ճանկը։

2. Դու ճամբարափոխություն չես արել, որովհետև եղել ես ԵԼՔ-ի մեծ թիմում և քո գործունեության մեծ մասն իրականացրել ես այստեղ, ինչպես պնդում ես։ Կարծում եմ, եթե չլիներ ԵԼՔ֊ի մաս կազմող Լուսավոր Հայաստանը, չէր լինի նաև ԵԼՔ դաշինքը, այլ կլիներ մեկ ուրիշ դաշինք, որտեղ քո գոյության մասին խոսք անգամ լինել չէր կարող լինել։ Ասեմ՝ ինչու։ ԵԼՔ-ի մաս կազմող մյուս երկու կուսակցությունները ստեղծվել էին ավելի վաղ և դու կարող էիր նրանց հետ լինել, բայց դու սպասել ես Լուսավոր Հայաստանին, որը ի դեմս հիմնադիր և մեզ համախմբող Էդմոն Մարուքյանի քեզ տրամադրել է քաղաքական հարթակ, հասունացրել քաղաքականապես և դարձրել քաղաքական գործիչ Հայկ Կոնջորյան։

ԵԼՔ դաշինքը ստեղծվել է գաղափարապես համադրելի, բայց տարբեր մոտեցումներով և գործիքակազմով ուժերից։ Այդ իսկ պատճառով այն հաջողեց, բայց չդարձավ մեկ կուսակցություն։ Լուսավոր Հայաստանը, Հանրապետությունը և Քաղաքացիական պայմանագիրը նույնը չեն և մենք դա բազմիցս շեշտել ենք՝ յուրաքանչյուրս մեր կուսակցությանը և գաղափարներին պատվախնդիր։

Հիմա դու հավատում ես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարներին, ուրեմն հենց սկզբից էլ Լուսավոր Հայաստանից չես եղել, որովհետև ՔՊ-ն, ինչպես նաև մենք ստեղծման օրվանից և նաև՝ հեղափոխությունից հետո հաստատակամ և հավատարիմ ենք մնացել յուրաքանչյուրս մեր սկզբունքներին և հավատամքին։

3. Դու ասում ես, որ պատգամավոր դառնալուց հետո քո հոգեվիճակում և մտածմունքներում բան չի փոխվել և դու սովորական մարդ ես։ Սխալվում ես եղբայր (քո սիրելի դիմելաձևով) դու սովորական մարդ չես։ Բոլոր նրանք, ովքեր ստանձնում են մանդատ, սովորական չեն։ Նրանց հոգեվիճակը լարված է պատասխանատվության բեռից և չսխալվելու վտանգից, նրանց մտածմունքները միշտ ենթարկվում են գայթակղության մանդատի փառասիրության զոհը չդառնալու համար։

4. Դու ասում ես, որ թքած ունես մանդատի վրա և միակ տարբերությունն այն է, որ կարող ես քո ձայնը ավելի բարձր հնչեցնել։ Արդ եղբայր, հեղափոխական ուժը ստանձնելու է իշխանությունը և դու հնարավորություն ունես որպես գաղափարախոս և խորհրդատու օգնել, որպեսզի մարդկանց կյանքը ավելի լավը դառնա։ Այս դեպքում պաշտոնը այդքան էլ խիստ անհրաժեշտություն չի։

Կանգնի'ր հեղափոխության կողքին ինչպես ՄԵՆՔ և ուս ուսի տուր հեղափոխական ուժին, ինչպես շատ ու շատ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ։

Եվ առհասարակ չի կարելի ոչ մի պարագայում թքած ունենալ մանդատի վրա, որովհետև այն քաղաքացիների վստահության քվեն է քեզ։

Մաղթում եմ քեզ հաջողություն։ Մենք գիտեինք, որ դու բանակցություններ ես վարում մեզնից հեռանալու համար, բայց այդքան ուժ չունեցանք դրան հավատալու համար։ Միևնույն ժամանակ , երբ քեզ տալիս էինք հրաժեշտի հարցերը։
Մնաս բարյավ։

Հ.Գ Հանկարծ մի օր թե պատահի՝ կյանքի հանգամանքներից Կուսակցությանը ստիպված հրաժեշտ տա նույնիսկ Էդմոն Մարուքյանը ( կյանք է, ամեն ինչ պատահում է), Լուսավոր Հայաստանը շարունակելու է իր առաքելությունը։ Լուսավորը մարդիկ չեն, Լուսավորը գաղափար է, որը համախմբում է մարդկանց։

Հայաստանը ներկայումս պաշտպանված է Լուսավոր Հայաստանով և ապագայում լինելու է ՈՒԺԵՂ Լուսավոր Հայաստանով։