Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ Մանուկյան
Հասարակություն

ԱԺ արտահերթ ընտրությունների «պատշաճ» կազմակերպումը Մուկուչյանի «լինել-չլինելու» հարցն է

Անհամեմատ կարճ ծավալում կատարվելու է ահռելի ծավալով աշխատանք: Այսպես է որակում մինչև առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածը  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ այն ամենը, ինչ նախկինում իրականացրել են 70 օրվա ընթացքում, այժմ ստիպված են լինելու անել ընդամենը 40 օրում:

Այդ է պատճառը, որ Մուկուչյանն այս պահին, իր իսկ խոսքով, մտածում է միայն մի բանի մասին՝ կազմակերպել պատշաճ ընտրություններ:

Այդ էր պատճառը, որ նա լրագրողի հարցին, թե մտադի՞ր է արդյոք Մուկուչյանը մնալ նույն պաշտոնում ընտրություններից հետո և արդոք քաղաքական իշխանությունը նրա հետ այդ մասին քննարկե՞լ է, ԿԸՀ նախագան կրկնեց արդեն իր կողմից հայտարարվածը՝ այս պահին, բացի մի խնդրից, ոչինչ չի մտածում.

«Ես մտածում եմ միայն մեկ բանի մասին՝ հանձնաժողովի թիվ մեկ խնդիրն ընտրությունները նորմալ ձևով կազմակերպելն է»: 

Սա թերևս, առանց Մուկուչյանի նման հայտարարության էլ, ակնհայտ է. չի բացառվում, որ հենց այդ խնդրի լուծմամբ են պայմանավորված դրանից հետո նրա հետ տեղի ունենալիք բոլոր իրադարձությունները: Մուկուչյանի «լինել-չլինելու» հարցը «պատշաճ» կազմակերպված ընտրությունների տրամաբանական շարունակությունն է լինելու: Եթե Մուկուչյանը «հանձնի քննությունը», ապա կշարունակի մնալ ԿԸՀ նախագահի պաշտոնում, եթե ոչ՝ հրաժեշտ կտա տարիներով տաքացրած աթոռին:

Ուշագրավ է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ՀՀ վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետը, թե անկախ նրանից, թե ինչ օրենսգրքով կկազմակերպվեն ընտրությունները, ՔՊ-ն հաղթելու է:

Այստեղ հարց է ծագում, թե Փաշինյանն ավելի շատ հույսը դնում է օրեցօր իրենից հույսը կտրող ժողովրդի՞ վրա, թե՞ Տիգրան Մուկուչյանի գեղարվեստական մտքի ու կախարդական վրձնի:

Իհարկե, այս հարցը գուցե առաջ չքաշվեր, եթե Փաշինյան ինքը, դեռ տարիներ առաջ, որպես ՀԱԿ անդամ, իր համախոհների հետ միասին, կասկածներ չհայտներ Մուկուչյանի կողմից ընտրությունները կեղծելու, թվեր նկարելու վերաբերյալ: Ինչպես նաև ժամանակին չասեր, թե մինչև ԸՕ-ն չփոխվի, ընտրություններն արդար չեն կարող լինել:

Հիմա նա ընտրությունների է գնում հին օրենսգրքով, ու «թվեր կեղծող» Մուկուչյանի հետ, ու այդ ամենով վստահաբար հայտարարում է, թե հաղթելու են...

Փաշինյանն այնքան միամիտ չէ, որ չտեսնի, թե ինչպես է հեղափոխական էյֆորյան ցիրուցան եղել, դա մի կողմից: Մյուս կողմից էլ՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նա հենց սկզբից էլ սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել: Երևանի ավագանու ընտրությունների փորձությունից հետո, արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ են վստահվել Մուկուչյանին:

Ու այդ է պատճառը, որ Մուկուչյանն այս պահին չի մտածում այլ բանի մասին, քան այս փորձությունն էլ պատվով ու պատշաճ անցկացնել: Հակառակ դեպքում՝ նրա խաղն ավարտված կարելի է համարել:

NEWSPRESSA.am