Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն ազատ են լինելու. Ժիրայր Սեֆիլյան
«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չի դադարում Սասնա Ծռերի, հատկապես՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի, հասցեին վայրահաչը, թե նրանք օրենք են խախտել և նույնիսկ մարդասպան են։
Նրանք ապստամբ են և անպարտ են օրենքի առաջ։
Մարդկանց սպանել է Սերժ Սարգսյանի ռեժիմը, նրա կառավարած հակահայ և հակամարդ համակարգը։
Ընդունված համաներումը, այն էլ կիսատ֊պռատ, ժողովրդի ճնշման տակ կատարված առավելագույն հնարավորն էր, որին ունակ էր մեռնող համակարգը։
Բնական է, որ նա չէր կարող ճանաչել ապստամբության իրավունքը և ամբաստանելու կամ համաներելու փոխարեն ազատել ու մեծարել ապստամբներին։
Սակայն այս ամենը խիստ ժամանակավոր է։
Կարճ ժամանակ անց Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը ժողովրդի կամքի ուժով կլինեն ազատ և բոլորիս հետ միասին կմասնակցեն Հայրենիքի շենացման ու հզորացման գործին»։