Հայաստանը ՀԱՊԿ քարտուղար առաջադրելու համար թեկնածուներ ունի. Զոհրաբ Մնացականյան
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու հետ կապված խնդրին:
Նա նկատել է, որ Հայաստանում ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուրներ առաջարկելու համար բավարար ռեսուրս կա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ովքեր կարող են հավակնել այդ պաշտոնում:
Արտաքին գործերի նախարարի Ժ/Պ-ն նաև նկատել է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ ՀԱՊԿ-ը որպես հավաքական անվտանգության կազմակերպություն շարունակի մնալ արդյունավետ:
«Մենք կարող ենք այդ գործառույթը իրականացնել, եթե մեր կողմից լինի թեկնածու, վստահ եմ՝ կարող ենք, իսկ եթե ուրիշի կողմից լինի, պետք է նայենք, ով է այդ ուրիշը»,-ասել է Մնացականյանը: