Հայտնի է նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։
Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` ԿԸՀ-ն քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ այսինքն՝ դեկտեմբերի 16-ին, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ ու հրապարակում ընտրությունների վերջնական արդյունքները, որին հաջորդած երկրորդ երկուշաբթի օրը նիստ է գումարում: Դա դեկտեմբերի 31-ն է։