Մահացել է բոդիբիլդինգի համաշխարհային աստղ Մենդի Բլենկին
Բոդիբիլդինգի համաշխարհային աստղ Մենդի Բլենկին, ով մարզել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Միկի Ռուռգը, Ալեքս Ռոդրիգեսը, մահացած են գտել իր՝ Լոս Անջելեսի բնակարանում:
42-ամյա մարզչի մարմինը հայտնաբերել է նրա աղախինը, որն էլ շտապօգնություն է կանչել: Տեղի լրատվամիջոցները հայտնում ոն, որ Բլենկի տանը ոստիկանները ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել՝ ոչ ալկոհոլ, ոչ թմրանյութ: Նրա վերջին գրառումները սոցցանցերում չեն թվացել դեպրեսիվ և նա ինքնասպանության հակում ցույց չի տվել:
Հայտնի բոդիբիլդերի մահվան պատճառը հայտնի կդառնա նրա մարմնի քննությունից հետո:
Մենդի Բլենկը մեծ ճանաչում ստացավ 1999 թվականից, երբ դարձավ աշխարհի ամենաերիտասարդ բոդիբիլդերը, ով Բոֆիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային մրցաշարում նվաճեց առաջին հորիզոնականը: