Մահացել է բոդիբիլդինգի համաշխարհային աստղ Մենդի Բլենկին
Բոդիբիլդինգի համաշխարհային աստղ Մենդի Բլենկին, ով մարզել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Միկի Ռուռգը, Ալեքս Ռոդրիգեսը, մահացած են գտել նրա Լոս Անջելեսի բնակարանում:
42-ամյա մարզիչի մարմինը հայտնաբերել է նրա աղախինը, ով էլ շտապօգնություն է կանչել: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Բլենկի տանը ոստիկանները ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել՝ ո՛չ ալկոհոլ, ո՛չ թմրանյութ: Նրա վերջին գրառումները սոցցանցերում չեն թվացել դեպրեսիվ, և նա ինքնասպանության հակում ցույց չի տվել:
Հայտնի բոդիբիլդերի մահվան պատճառը հայտնի կդառնա նրա մարմնի քննությունից հետո: Մենդի Բլենկը մեծ ճանաչում ստացավ 1999 թվականից, երբ դարձավ աշխարհի ամենաերիտասարդ բոդիբիլդերը, ով նվաճեց Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային մրցաշարում առաջին հորիզոնականը: