Վթար Վաղարշյան փողոցում. 33-ամյա կին է մահացել
Նոյեմբերի 2-ին, ժամը 20.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վաղարշյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. «Նիսան»-ի 33-ամյա վարորդ Անի Միլոյանը տեղում մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։