Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ Մանուկյան
Քաղաքականություն

Եթե չունենանք արհեստավարժ կառավարություն, իրավիճակը երկրի համար կլինի կործանարար. Աշոտ Գրիգորյան

Օրերս, NEWSPRESS.am-ի հետ զրույցի ժամանակ, Eu-Asia Business Finance Center հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանն արձագանքել էր իրեն ուղղված մեղադրանքներին և այն լուրերին, թե իբր ինքը գրասենյակ չունի: Թեև տեսանյութով նա ներկայացրեց իր գրասենյակը, սակայն դարձյալ որոշ կասկածներ են եղել, թե իբր դա նրա գրասենյակը չէ: Աշոտ Գրիգորյանը նկատում է, որ դրանք անհիմն և անհեթեթ հայտարարություններ են: Նրա որակմամբ՝ դրանք զրպարտություններ են, որոնց հետևում կանգնած են շահագրգիռ մարդիկ:

Պատասխանելով NEWSPRESS.am-ի հարցին, թե ովքե՞ր են կազմակերպիչները և ինչո՞ւ են նման լուրեր տարածում իր մասին, Աշոտ Գրիգորյանը անուններ հնչեցրեց:

«Այո՛, վերջերս իմ անձի շուրջ մեծածավալ վայրահաչություններ, բամբասանքներ և զրպարտություններ են տարածվում: Հիմնականում դա արվում է մի մամուլի կողմից, որի անունը մենք մինչ այս չենք լսել՝ 24news.am-ը, մի անգամ էլ «Գոլոս Արմենիան» է ինչ-որ բան թողարկել... Շատ արագ կարողացել ենք պարզել, որ այդ զրպարտությունների հետևում կանգնած է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և նրա հետ զարմանալիորեն համագործակցում է ՀՀ ԱԳՆ-ն»:

Նրա խոսքով՝ մյուս զրպարտիչը Չեխոսլովակիայի դեսպան Տիգրան Սեյրանյանն է:

«Մենք ցույց տվեցինք իմ գրասենյակը և ես ասացի, որ եթե որևէ մեկը նման գրասենյակ տեսել է, ապա ես շատ ուրախ կլինեմ, որովհետև իսկապես չկա որևէ այցելու, ով իմ գրասենյակ մտնելով՝ չհիանա տարածքով ու չասի, որ սա իսկապես դրախտ է... Դրա մասին այլևս չեմ խոսելու»:

Արձագանքելով իր ֆինանսական կարողությունների մասին շրջանառվող լուրերին, Աշոտ Գրիգորյանը նկատեց, որ դա ևս զրպարտություն է և ինքը ֆինանսական որևէ խնդիր չունի:

«Իհարկե, կա մի թեզ, որն ասում է՝ երբեք ուրիշի փողերը մի հաշվենք, բայց քանի որ «խելոքները» մտել են մեր հաշվապահության մեջ և ծիծաղելի արդյունքներ են ստացել՝ իբր ես, որպես քաղաքացի, պետությանը փող եմ պարտք: Ես հիմա հայտարարում եմ, որ 1997 թվականից Սլովակիայի պետությունը մաքսային ծառայությունների միջոցով 2 մլն ինձ պարտք է: Այս մասին շատ-շատերը գիտեն: Այդ 2մլն պարտքը փակելու խնդիրը թողեք մեր վրա, քիթներդ մի մտցրեք այդ գործի մեջ»:

Բացի այդ, Աշոտ Գրիգորյանը նկատեց, որ եթե նույնիսկ ինքը ֆինանսական խնդիրներ ունենար, ապա դրանք ոչ մի կերպ կապ չէին կարող ունենալ ՀՀ ներդրումային ծրագրերի, մասնավորապես, «Նաիրիտ»-ի վերականգնման հետ: Նա նկատում է, որ բոլորի մոտ այն հիմար տպավորությունն է, որ եթե Գրիգորյանը միլիարդ չունի՝ չի կարող «Նաիրիտ»-ը վերականգնել: 

«Արդեն ասել եմ ու նորից եմ հայտարարում, որ մեր հոլդինգը միլիարդանոց շրջանառություն ունեցող մի շարք ընկերությունների միավորում է, որն ի վիճակի է Հայաստան բերել մի քանի միլիարդ գումարների ներդրում: Նախ՝ մենք ներդնելու ենք մեր հոլդինգի գումարները, և ապա օգտագործելու ենք այն ռեսուրսները, որոնք մեզ հասանելի են: Իհարկե, բոլորն ականատես կլինեն, թե ինչ գումարներ ենք մենք բերում Հայաստան, եթե մեր մասին չսկսեն զրպարտանքներ ու հերյուրանքներ տարածել»:

Պարոն Գրիգորյանն իր մասին նման ստահոդ լուրեր տարածողներին որակում է որպես պետության դավաճան, քանի որ իրենց զրպարտություններով, փաստորեն, կանխում են մեծ գումաների մուտքը Հայաստան: Ավելին՝ մեր զրուցակցի խոսքով, Տիգրան Սեյրանյանն արդեն իսկ իրենց կողմից կասկածվում է որպես պետության դավաճան: Նա պարզաբանում է, որ դա պայմանավորված է նախորդ տարի սեպտեմբերին իրենց կողմից արված հայտարարության հետ:

«Իսկապես, անցյալ տարի, սեպտեմբերից, մենք բարձրաձայնեցինք, որ Ադրբեջանը մահաբեր զենք է տեղափոխում Բաքու՝ Սլովակիայի միջոցով, Տիգրան Սեյրանյանը, որպես ՀՀ դեսպան Սլովակիայում, ոչ մի ուշադրություն չդարձրեց դրան: Փոխարենը այդ մասին անընդհատ գրում էր չեխական մամուլը: Նա խոսեց այդ մասին միայն այն ժամանակ, երբ պայամանագիրը փակվեց, ու վերջին զինտեխնիկան ուղարկվեց Բաքու: Իհարկե, դեսպանը կարող է ասել, թե իր խոսքը միևնույնն է՝ արժեք չէր ունենա, սակայն հարկ եմ համարում ասել, որ Եվրոպայի անվտանգության խորհուրդը խիստ հետևում է, որ հանկարծ նման գործարքներ չկատարվեն»:

Աշոտ Գրիգորյանը այդտեղ հստակ դիտավորություն է տեսնում. լավ աշխատելու դեպքում, ըստ նրա, անհնար էր չկասեցնել: Դրանով է բացատրում նաև իր դեմ ուղղված, իր իսկ խոսքով, ոտնձգությունները:

«Մարդիկ, որոնք խեղդվում են ամեն քայլերի պետք է դիմեն ու ամեն ստորությունների գնան»:

Աշոտ Գրիգորյանը մատնանշում է նաև այն բոլոր ծրագրերը, որոնք իր առջև իրականացնելու նպատակ է դրել հոլդինգը: եվ այդ ծրագրերը միայն «Նաիրիտ»-ով չեն սահմանափակվում: Նա նկատում է, որ այն քիմիական գործարանները, որոնք իրենք ձեռնամուխ են լինելու վերագործարկելու, գործելու են էկոլոգիապես մաքուր ու անվտանգ տեխնոլոգիաներով: Աշոտ Գրիգորյանը վստահեցնում է, որ երկրի բյուջեն իսկապես կարող է զգալի ավելանալ, եթե իրենց հաջողվի նախանշված ծրագրերն իրականացնել:

Աշոտ Գրիգորյանը նշում է, որ ծրագրեր կան նաև Հայաստանում ռազմարդյունաբերության հետ կապված:

«ՊԲ-ն ստացել է բավականին մեծ ռազմական օգնություն Սլովակիայից՝ իմ միջնորդությամբ: Հիմա արդեն, մենք բավականին քաջատեղյակ ենք, թե ինչ տեխնոլոգիաներ պետք է ներդրվեն՝ ռազմարդյունաբերության զարգացման ու բանակի բարելավման համար: Այս ծրագրի մասին շատ բան այս պահին չեմ կարող ասել, բայց հայտարարում եմ, որ եթե մեր հոլդինգի ծրագիրը կյանքի կոչվեց, ապա բանակը իր մակարդակով կկոչվի 21-րդ դարի ռազմատեխնիկա ունեցող բանակ»:

Որպես իրենց ծրագրերին խոչընդոտող հանգամանք, Աշոտ Գրիգորյանը մատնանշում է կառավարության հետ համագործակցության անհաջող փորձը: 

«Մենք կորցրեցինք 6 ամիս, և ևս երկու ամիս էլ կկորցնենք, քանի որ կառավարությունը ներքին ինտրիգներից չի կարողանում ձերբազատվել և ամբողջովին թաղված է դրա մեջ: Ես հաջողություն եմ ցանկանում նրանց, ցանկանում եմ օր առաջ ունենալ արհեստավարժ կառավարություն, որպեսզի մենք սկսկենք համագործակցել, հակառակ դեպքում՝ իրավիճակը երկրի համար կլինի կործանարար»: