Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ Մանուկյան
Քաղաքականություն

Ի՞նչ կապ ունի Մանարխի Արմենը Մարտի 1-ի հետ. գործը «բացահայտված է», իսկ «մեղավորներ չկան»

Մարտի 1-ի գործով ներգրավված նախկին պաշտոնյաների համար, փաստորեն, Ռուսաստանն «ապաստարան» դարձավ:

Խոսքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է:

Վիճելի հարց է, թե արդյոք Հայաստանին կհաջողվի՞ «ստանալ» նրանց Ռուսաստանից՝ հատկապես երբ, կարծես թե, Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում մեծ չէ, իսկ Ռուսաստանում էլ կան հովանավորներ:

Ակնհայտ է, որ Մարտի 1-ի գործով քննությունն ի սկզբանե դատապարտված է եղել տապալման այն պարզ պատճառով, որ գործի քննության մեջ ներգրավված անձինք նպատակ չեն էլ ունեցել բացահայտելու այն: Նրանք միտումնավոր գործի բացահայտումը տարել են ձախողման:

Թերևս այս առումով ամենաակնառու մեղավորը Վահագն Հարությունյանն է: Ասում են, որ նա գործով քննիչ լինելով, հարցաքննությունների ժամանակ այնքան էլ շահագրգռված չի եղել և գործի քննությունը համակարգող քննիչի վարքագիծ չի ցուցաբերել։ Ասում են՝ հիմնականում հենց նա է գործը փակուղի տարել. շատ հանգամանքներ սկզբնական քննության ժամանակ տարվել են հակառակ ուղղություններով՝ շեղելով իրական պատկերից ու իրական մեղավորներից: Ու նաև դա է պատճառը, որ այսօր մարդիկ, ում անունները հնչում են որպես գործով մեղավորներ, վստահաբար հայտարարում են, թե իրենց մեղավոր ճանաչելու համար բավարար փաստեր ու հիմքեր չկան: Չկան նաև իրենք՝ կասկածյալները... ավելի ճիշտ՝ նրանց տեղը հայտնի է, բայց Հայաստանի ձեռքերը կարճ են այդ մարդկանց հետ բերելու համար, քանի որ Ռուսաստանը նրանց ապահով տանիք է տվել:

Ի դեպ, 1in.am-ի տվյալներով՝ Վահագն Հարությունյանին ՌԴ-ում ապաստան գտնելու գործով աջակցել է քրեական հեղինակություն, բայց գործարար ու բարերար ներկայացող Արմեն Գինոսյանը՝ Մանարխի Արմենը։ Նույն աղբյուրի համաձայն՝ Գինոսյանը հովանավորյալներ ունի նաև ՀՀ իրավապահ, ուժային այլ կառույցներում, այդ թվում նաև խոսվում է ՊԵԿ օպերվարչության պետ Կարեն Կարապետյանի հովանավորության մասին:

Ավելորդ է նկարագրել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրեական հեղինակության և հանցագործության մեջ կասկածվող պաշտոնյայի կապը՝ ՀՀ-ի համար: Ակնհայտ է, որ Մանարխի Արմենը Վահագն Հարությունյանի «սիրուն աչքերի» համար չէ ստանձնել նրա հովանավորությունը, այլ ժամանակին վերջինիս կողմից իրեն մատուցված ծառայության, ինչն ավելի է խորացնում «փախստական» Վահագն Հարությունյանի մեղավորությունը: Ու եթե Մանարխի Արմենն այսօր ապաստան է տալիս Մարտի 1-ի գործի ձախողման առաջին մեղավորներից մեկին, ապա «բարերարի» տիտղոսը կարող է իսպառ մոռանալ, քանի որ բարերարությունն այդ մեղավորին պատժելը կլիներ, կամ թեկուզ նրա մեղքն իր վրա վերցնելը, որը նա հաստատ չի անի: 

Իհարկե, մի կողմից դրսի հովանավորները, մյուս կողմից՝ ՀՔԾ հապաղումները թույլ են տալիս ասել, որ գործի բացահայտման համար շահագրգռվածություն չկա...

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խոսում է ՀՔԾ-ի կողմից հայտարարված հետախուզման մասին, Մարտի 1-ին կրակված փամփուշտներից, բանակի ներգրավվածությունից, պաշտոնյաների անուններ է տալիս, բայց միայն այդքանը. սպանվողներ կան, կասկածյալներ ևս, իսկ սպանության գործով պատժվածներ՝ ոչ...

Այն ժամանակ, երբ արդեն վստահաբար գիտեին, որ գործով կասկածյալ է այս ու այն պաշտոնյան, կարող էին հենց այդ պահին կալանավորել նրանց, բայց ՀՔԾ-ն չշտապեց: Ավելին՝ կասկածյալներին «անհասկանալի» կերպով թույլ տվեցին հեռանալ երկրից ու բոլորի դեպքում էլ եղավ նույն սցենարը. պաշտոնյաները բավականին ժամանակ ունեցան իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվելուց հետո, հանգիստ հավաքել ճամպրուկները և սահմանն անցնել: Ու երբ նրանք արդեն հեռու էին և ապահով, ՀՔԾ-ն հայտարարեց հետախուզում: Դա այն դեպքում, երբ բոլորը գիտեին՝ այդ մարդիկ գնում են մի երկիր, որը ոչ միայն ապաստան կտար նրանց, այլև 99%-ով կհայտարարեր (և հայտարարեց), որ

 «ՌԴ-ն իր տարածքում հետախուզումը չեղյալ հայտարարելու որոշում է կայացրել»...

Թե ինչու ուշացրին կալանավորումը՝ հարցին պատասխանելով՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մի անգամ ասել է, թե այն ժամանակ բավարար հիմքեր չկային այդ մարդկանց կալանավորելու համար, և միայն «բամբասանքների և ասեկոսեների հիման վրա չէին կարող քայլեր ձեռնարկել», սակայն ակնհայտ էր, որ դա ոչ թե պարզապես բամբասանք էր, այլ հիմնավոր կասկած, ու այդ ֆոնին ՀՔԾ-ի հապաղումը միայն կարելի է տարօրինակ որակել:

Տարօրինակ է նաև վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է: Դա ավելի շատ կարելի է համարել հռետորական հայտարարություն և հերթական պոպուլիզմի դրսևորում. բացահայտված կլիներ, եթե գործով մեղավորները պատժված լինեին: Սակայն նրանք ո՛չ միայն բանտում չեն, այլև հանգիստ հեռացել են երկրից՝ շառից ու փորձանքից հեռու լինելու համար: Ու չի բացառվում, որ նրանք սպասեն ևս մի քանի տարի, իսկ հետո արդեն, ՀՀ օրենսդրության համաձայն, նրանց նկատմամբ «վաղեմության ժամկետ» կիրառվի. նախադեպեր կան...

Եթե այդպես է, ապա ո՞րն էր մարդկանց մեջ զուր հույսեր արթնացնելու և Մարտի 1-ի գործի բացահայտման «բեմականացման» իմաստը...