Խոշոր ավտովթար՝ Դավթաշենի կամրջի վրա. կա 7 վիրավոր. Shamshyan.com
Այսօր, նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Opel մակնիշի 35 RV 398 համարանիշի Volkswagen Passat մակնիշի 35 DC 173 համարանիշի և Mini Cooper մակնիշի 18 NN 999 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում