Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Այդ մասին գրառված է նրա որդու՝ Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ՝ նոյեմբերի 5-ին, Շանթ Հարությունյանի գլխավորությամբ՝ մի խումբ ակտիվիստներ դուրս էին եկել փողոց` հանուն արժեքների հեղափոխության և ընդդեմ ռուսական գաղութացման: Արդեն 5 տարի է՝ Շանթ Հարությունյանը կալանավորված էր: