Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Քաղաքականություն

Հայաստանն Արցախի հարցում դեռևս հայտարարությունների մակարդակում է գործում. Արման Մելիքյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել իր հերթական հիստերիկ հայտարարությամբ՝ նշելով, որ օգտագործելով բոլոր միջոցները, կվերականգնեն իրենց «տարածքային ամբողջականությունը»:

«Մենք ասում էինք, որ հայ գեներալները գողեր են, մենք ասում էինք, որ նրանց հերոսները հանցագործներն ու վախկոտներն են: Այժմ նույնը ասում է հայ ժողովուրդը: Այսինքն՝ այժմ հայ ժողովուրդը խոսում և տեսնում է այն ամենը, ինչ մենք խոսում էինք»,-ասել է Ալիևը:

Ալիևի հայտարարությունը պետական մակարդակով մինչ օրս արձագանք չի գտել: Թեմայի շուրջ NEWSPRESS.am-ը զրուցեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:

-Պարո՛ն Մելիքյան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այն, ինչ իրենք ասում էին հայերի մասին, որ նրանց (մեր- հեղ.) հերոսները գողեր են, որ իշխանությունը բռնապետ է և հանցագործ, այսօր ասում են իրենք՝ հայերը: Նա հայտարարել է նաև, որ անելու են ամեն ինչ՝ իրենց «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու համար: Ինչպե՞ս եք դիտարկում Ալիևի այս հայտարարությունը՝ հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակը: Սա կարո՞ղ է լուրջ սպառնալիք հանդիսանալ երկրի անվտանգության համար:

-Իլհամ Ալիևի հրապարակավ արվող այս կարգի բոլոր հայտարարությունները Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից վարվող տեղեկատվական պատերազմի գործիքակազմի տարրն են, և դրանք միայն այդ համատեքստում է պետք դիտարկել:

Նա թող իր դարդը քաշի՝ ադրբեջանցի ժողովուրդը շատ լավ էլ հասկանում է, որ ալիևյան վարչակազմին պատերազմն ու պատերազմական հռետորաբանությունն անհրաժեշտ են միմիայն սեփական իշխանության հարատևությունն ապահովելու համար: Կարծում եմ, որ կանխազգում է՝ հեռու չէ այն օրը, երբ նա երանի կտա Մուամար Քադաֆիին ու Սադդամ Հուսեյնին: Այդուհանդերձ, Ալիևի սպառնալիքները կարող են նաև մեր շահերը վտանգող գործողությունների վերածվել, եթե մենք ինքներս դրանք կանխող, չեզոքացնող քայլերը չնախաձեռնենք:

-Արդյո՞ք Ադրբեջանի հետ լարված հարաբերությունների պարագայում կարելի էր այդչափ մեծ աղմուկ բարձրացնել՝ կապված գեներալների բացահայտումների հետ: Հատկապես երբ ադբեջանցիներն իրենց հանցագործներին հերոսի կոչում են տալիս՝ թեկուզ մեկ հայ սպանելու համար: Սա որքանո՞վ կարող է անդրադառնալ երկրի անվտանգության ու վարկանիշի վրա:

-Ադրբեջանցիների հետ համեմատվելու կարիք ամենևին չկա՝ իրենց ստեղծած «հերոսները» տեղի իշխանության բարոյականության մասին ունեցած պատկերացումներն են արտացոլում: Իսկ մենք իրապես կարիք ունենք ձերբազատվելու բանակում տարիների ընթացքում արմատավորված հոռի բարքերից: Այլ հարց է՝ արդյո՞ք մեր գործող իշխանություններն ունակ կլինեն համակարգային մոտեցում դրսևորել դրանք արմատախիլ անելու համար, թե աղմկահարույց բացահայտումներից այն կողմ գործը չի անցնի:

-Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը դուրս կհանի ուժերն «օկուպացված տարածքներից»: Ի՞նչը կարող էր նրան ստիպել նման հայտարարություն անել: Արդյո՞ք Փաշինյան-Ալիև «վերելակային» զրույցը կարող էր նման հաստատակամություն հաղորդել Ալիևին:

-Չգիտեմ, թե ինչի մասին են իրականում զրուցել վերելակում Ալիևն ու Փաշինյանը, բայց որևէ մեկը թող հույս չունենա, որ հակամարտության կարգավորման առանցքը տարածքային խնդիրն է լինելու:

-Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ Արցախը պետք է ներգրավել բանակցային սեղանի շուջ, մյուս կողմից՝ կարծես գործնական քայլեր չի ձեռնարկում: Այսինքն` հայտարարություններից ու «պետք է»-ներից այն կողմ չի անցնում կարծես: Այսօր սեղանին դրված փաստաթուղթը հայամետ չէ: Ինչ դիվանագիտական քայլեր են հարկավոր և՛ այս հայտարարություններին պատասխանելու, և՛ Արցախյան խնդրի կարգավորման համար:

-Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Արցախի ներկայացուցիչներին բանակցային սեղանի մոտ բերելու համար, հայտարարություններից բացի, նաև կոնկրետ քայլեր են հարկավոր:

Դուք իրավացի եք՝ նշելով, որ Հայաստանն այս հարցում դեռևս հայտարարությունների մակարդակում է գործում: Օրինակ՝ ՀՀ նախորդ իշխանությունները մշտապես խուսափել են տարածքների հանձնումը կանխող ծրագիր պատրաստելու առաջարկների քննարկումից: Եթե ներկայիս իշխանությունները ևս այդ գիծը որդեգրեն, ապա անհրաժեշտ կլինի լրջորեն վերագնահատել նրանց իրական ներուժը՝ դրանից բխող հետևություններն անելով:

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը