Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Հասարակություն

Նոր Նորքի ոստիկան թաղապետը ռեփեր Միշոյի ՀՀԿ-ական մորը պաշտոն է տվել (լուսանկարներ)

«Նոր Հայաստանում» նոր պաշտոնյաների նշանակումները պատահական չեն լինում: Առավել ևս Երևանի իշխանության ձևավորման հարցում եղել են ո՛չ թե նոր նշանակումներ, այլ պարզապես տեղի են ունենում «պաշտոնափոխություններ». այսինքն՝ մեկին մի պաշտոնից տեղափոխում են մյուս պաշտոնի: Եվ ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ի օրոք պաշտոնավարած անձինք «նոր» իշխանության օրոք էլ կրկին պաշտոններ են ստանում, իսկ եթե ոչ հենց իրենք, ապա նրանց զարմիկը, բարեկամն ու ծանոթը: Այս մասին մամուլում արդեն լուրեր շրջանառվել են:

Մի խոսքով՝ ինչպես դասականը կասեր՝ սևերն ու սպիտակները մտել են միևնույն դաշտ ու խաղում են միասին:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով էլ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը ևս «նախկիններից» մնացած ժառանգություն է: Նա 2008 թվականին՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, նշանակվել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի ծառայության բաժնի պետի տեղակալ, իսկ հետո՝ ակադեմիայի պետի տեղակալ: Հայկ Մհրյանը ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և ոստիկանությունում «գերազանց ծառայության համար» պարգևատրվել է կրծքանշանով և մեդալներով:

Իհարկե, չենք քննարկում Հայկ Մհրյանի ոստիկանական ծառայությունը, որն այն ժամանակ «խրախուսվել է» Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից, քանի որ Մհրյանն ընդամենը հրամաններ է կատարել: Ամեն դեպքում, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ու մյուսների նման, «հին» իշխանությանն «արժանապատվորեն» ծառայած ոստիկանն աննկատ չի մնացել:

Բայց որ ավելի ուշագրավ է, նա նաև իրեն շրջապատում է յուրայիններով: Մեր տեղեկություններով՝ նոր թաղապետն իրեն առաջին տեղակալ է նշանակել Նոր Նորքի ՀՀԿ կանանց խորհուրդի նախագահ Ալվինա Հարությունյանին: Ասել է թե՝ մի կնոջ, որ ժամանակին ՀՀԿ կլանին բավականին ծառայություններ է մատուցել ու աշխատել միայն նրանց օգտին (հատկապես ընտրությունների ժամանակ): Նա խրախուսվել է անմիջապես նախագահից:

Ալվինա Հարությունյանը հայտնի հայ ռեփեր Միշոյի (Միքայել Աբրահամյանի) մայրն է:

Մեր տեղեկություններով՝ տիկինը բարեկամական կապեր ունի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ում պաշտոնավարման ժամանակ ստանձնել է Նոր Նորքի մշակույթի տան տնօրենի պաշտոնը: Ստացվում է, որ ինչպես նախկին իշխանության ժամանակ, նա այսօր էլ վայելում է «հեղափոխված» իշխանության հովանավորությունը:

Մի խոսքով՝ փոխվում են միայն դեմքերը. նախկին իշխանական ծառն արմատները խորացնում է իրեն սպասարկողների միջոցով, իսկ այդ ծառը ջրում են «նոր» իշխանության «նոր» պաշտոնյաները... կամ այսպես ասած՝ ՀՀԿ-ի ջրաղացին ջուր լցնողները լցնողները պաշտոններ են ստանում:

NEWSPRESS.am