Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Քաղաքականություն

Փաշինյանի սեփական «գողականը»

Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ՔՊ-ի շուրջ ինտրիգները խորանում են: Բանն այն է, որ առաջիկա ընտրությունների համար ՔՊ ցուցակը համալրվում է այնպիսի դեմքերով, որոնց տեսակից արդեն ժողովուրդը հոգնել է, սակայն կարծիք կա, որ տարատեսակ հեղինակություններ ամեն դեպքում ՔՊ-ի համար անհրաժեշտություն են:

Մամուլը, մասնավորապես, գրում է Նահապետ Գևորգյանի որդու՝ Քաջիկ Գևորգյանի ռեյտինգային թեկնածու լինելու և քրեական հեղինակություն Տույի քրոջ մասին:

Նահապետ Գևորգյանի մասին շատ բան ասելու կարիք չկա՝ նրան գրեթե բոլորն են ճանաչում, տեսել են անգամ, թե ինչպես կարելի է պատգամավոր լինել և երբևէ ծպտուն չհանել, կա հայտնի խոսք՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Քննարկման հաջորդ թեման Տույի քրոջ առաջադրումն է: Թեև ՔՊ-ից արդեն փորձում են հերքել, թե բացառվում է նրանց առաջադրումները, բայց խոսակցություններն այդպես էլ չեն դադարում:

Տույը՝ Արթուր Ղազարյանը, թերևս հայտնի է իր քրեական անցյալով ու ներկայով: Այս մարդը բավականին երկար ժամանակ է՝ իր անօրինականությունների պատճառով չի իջնում մամուլի գլխավոր էջերից, նրան վերաբերող դատերը մշտապես մեծ հետաքրքրություն են առաջացնում: Հիշեցնենք, որ տարիներ առաջ նրան ոստիկանությունը Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման ենթարկեց, ապա որոշ ժամանակ հետո ԿՀԴՊԳՎ-ն կրկին «բռնում է» Տույին՝ Սարատովի Արտյոմի և մի խումբ այլ անձանց հետ՝ 37-ամյա մի քաղաքացուն առևանգելու, բռնության ենթարկելու, ապա սեփականությունը խլելու գործով:

Ժամանակին մտերիմ ընկերներ էին ինքը՝ Արթուր Ղազարյանը և նախկին ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Նրանց հարաբերությունները լարվեցին պատգամավորական ընտրություններից առաջ, երբ պետք է Միհրան Պողոսյանը ՀՀԿ ցուցակով անցներ խորհրդարան:

Սակայն անգամ բռունցքների հասած թունդ վեճից հետո, Տույը բոլոր քանաքեռցիներին հորդորում էր նախ ձայն չտալ գեներալ Միհրանին, ապա նաև ասում էր, որ ամեն ինչ անելու է, որ տապալի պատգամավորական ծրագրերը:

Ինչևէ, չխորանալով այս ամենի մեջ՝ պետք է նկատել, որ նոր իշխանությունները չեն տարբերվում նախորդներից անգամ քրեական հեղինակությունների հետ կապերի հաստատումով: Եթե ՀՀԿ-ի դեպքում կարող էր հենց Տույը խորհրդարան անցնել, ՔՊ-ի դեպքում Տույի տրամադրությունը չփչացնելու համար կանցկացնեն քրոջը: Ոչ մի խնդիր:

Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ Փաշինյանի և գործարարների հետ հանդիպմանը ներկա էր նաև Արթուր Ղազարյանը՝ Տույը: Դա է պատճառը, որ հակված ենք կարծիքի, որ Փաշինյանը ևս կօգտվի նման հեղինակությունների ծառայություններից, թե չէ՝ ռեյտինգային ընտրապայքարի ժամանակ հանրությանը դժվար  թե կարողանան համոզել Մակունցին կամ Մխիթար Հայրապետյանին ձայն տալ:

NEWSPRESS.am