Քննիչն իմ հերն անիծեց, թալանեց, զինվորիս բերանից հացը տարավ․ Մասիսի բնակչուհին արդարություն է պահանջում (տեսանյութ)
Մասիսի բնակչուհի Ալվարդ Շահնազարյանն արդեն տևական ժամանակ կառավարության դռներն ընկած՝ արդարություն է պահանջում, սակայն կնոջ խնդրով ոչ ոք չի զբաղվում։
Այս տարվա հունիսին NEWSPRESS.am-ն էլի է անդրադարձել իր ունեցվածքը վերադարձնել ցանկացող կնոջ խնդրին։
Շահնազարյանն իր ամուսնու հետ վաճառել է հողատարածքը․ ասել են, որ ցանկապատն իրեն է պատկանում և կարող է վերցնել, սակայն երբ տուն է տարել՝ հետևից եկել են ոստիկաններն ու տարել այն։ Վերջիններս պնդել են, թե կինն այն գողացել է։ Նրանք խոստացել են վերադարձնել ցանկապատը, եթե գործի ընթացքը ցույց տա, որ ցանկապատը գողացված չէ և պատկանում է տիկնոջը։ Սակայն այդպես էլ այն չեն վերադարձրել։
Տիկին Ալվարդը խնդրով դիմել էր կառավարություն, որտեղից նրան ուղարկել են դատախազություն։ Այստեղ էլ ասել են, թե քրգործը բացվել էր գողություն կատարելու մասով և այժմ այն փակված է։
«Ես 80 տարեկան կին եմ, ամոթ չէ՞, որ գողություն անելու մեջ ինձ մեղադրում են․․․ դատի ժամանակ էլ ոչ ոք չէր եկել․ ես վկաներ ունեմ, ովքեր տեսել են, գիտեն ու մասնակից են եղել ցանկապատը հանելու ժամանակ։ Զինվոր տղա ունեմ, հույս ունեի, որ կգա, կվաճառի ու էլի գումար կգա։ Իմ երեխու բերանի՞ց են կտրում»,- մեզ հետ զրույցում ասաց կինն ու հավելեց․ «Գիտե՞ք՝ հիմա ինչ եմ ուզում՝ վերադարձնել իմ ցանկապատը ու նայել էն քննիչի աչքերի մեջ, որ ինձ գող է անվանել․․․ ես արդարություն եմ ուզում»։
Մանրամասները՝ մեր տեսանյութում