Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Հասարակություն

«Ձերբակալվելու օրը Սևանում հրավառություն է արել, անձնական շահագրգռություն կա». խոշտանգման մեջ մեղադրվող ոստիկանի մայրը վստահ է՝ որդին արդար է

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց էին հավաքվել Սևանի ոստիկանության բաժնում կասկածյալին խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանների հարազատները: 

Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցներին դատախազությունում ընդունել են Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը և տվյալ գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: 

Բանն այն է, որ ոստիկաններից երկուսը գրավի դիմաց, մյուսը՝ ստորագրությամբ ազատ էին արձակվել, սակայն գրավով ազատ արձակված Վահագն Միքայելյանը նոյեմբերի 6-ին կալանավորվել է: 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում նրա մայրը՝ Անահիտ Պետրոսյանը, նշեց, որ դատախազն ասել է միայն, որ նախաքննությունը ցույց կտա: Ինքն էլ հարցրել է, թե ինչու է կալանավորվել որդին, չէ՞ որ գրավի դիմաց ազատ էր: Դատախազությունից պատասխանել են, որ հնարավոր է Միքայելյանը խոչընդոտեր նախաքննության ընթացքին:

Պետրոսյանը նշեց, որ գործով տուժողը, ըստ ՀՔԾ հաղորդագրության, Ա. Մ.-ն, միջադեպի ժամանակ, երբ դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, ասել է՝ կտեսնեք, ես ձեզ դատելու եմ, ոտս դրած «գազին»՝ գնալու եմ, հետ գալ չկա: 

Կինը պատմեց, որ Սևանի բնակիչը, ում, ըստ մեղադրանքի, խոշտանգել են ոստիկանները, նրանց ձերբակալվելու օրը Սևանում հրավառություն է արել, որ տեսեք՝ ես իմ նպատակին հասա. «Ինքը 4 անգամ դատված հանցագործ է»,- նշեց կինը:

Մեր հարցին, թե՝ եթե իր պնդմամբ որդին անմեղ է, ապա ո՞րն է տուժողի շահագրգռվածությունը, որ նման բան աներ, Անահիտ Պետրոսյանն ասաց. «Այնտեղ ինչ-որ անձնական հարցեր կան, Վահագն իր ընկերոջն է բռնել: Նախկինում ինչ-որ դեպք է եղել: Իրենք տրամադրված են: Անձնական շահագրգռություն կա իրենց մեջ»,- ասաց ոստիկանի մայրը: 

Դիտարկմանը, թե, փաստորեն, ճանաչե՞լ են միմյանց տուժողն ու ոստիկանները, Պետրոսյանը նշեց, որ նրանք շատ վաղուց գիտեն իրար: 

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ դատախազությունում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ NEWSPRESS.am-ին հայտնեց, որ այնքանով, որքանով թույլատրելի է եղել քրեական գործի նախաքննության շրջանակներում, տրվել են համապատասխան պարզաբանումներ՝ ներկայացված դատարական որոշումների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ոստիկանության ծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ խոշտանգում: Վերջիններս մեղադրվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է: